Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հայտարարել են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը շարունակելու մասին։ Գրում է Russian.rt.com-ը։
Այս մասին նշված է երեք երաշխավոր երկրների՝ նոյեմբերի 22-23-ը Ղազախստանում տեղի ունեցած Սիրիայի հարցով բանակցություններին հաջորդած հայտարարության մեջ։
«Մենք մեր վճռականությունը հայտնեցինք շարունակելու համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարելու համար՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով, ինչպես նաև հակազդելու անջատողական ծրագրերին, որոնք ուղղված են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանն ու հարևան երկրների ազգային անվտանգությանը, ներառյալ անդրսահմանային հարձակումներն ու ներթափանցումը: »,- նշված է հաղորդագրության մեջ։
Սիրիայի հյուսիսում պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին հայտարարել են նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։