f

Անկախ

Ադրբեջանի նախագահը, բարձրաձայնում է մի ձևաչափ, որը փաստացի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն է


Օրերս Եվրոպական միության Արևելյան գործընկերության գծով հատուկ բանագնաց Դիրկ Շուբելի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի ուշագրավ հայտարարություն է արել, որը դուրս է մնացել հանրային-հասարակական քննարկումներից:

Ալիևը հայտարարել է, որ.

«Мы готовы говорить с людьми, которые живут в Карабахе и хотят там жить. Мы готовы к этому. Кстати, этот процесс начался. Если не будет вмешательства извне некоторых стран, о которых я только что упомянул, и не будут предприниматься попытки остановить этот процесс, то, считаю, он мог бы идти более динамично. Однако к Пашиняну и его правительству это не имеет никакого отношения. Как я уже сказал, должен быть консенсус между Азербайджаном, Европейским Союзом, Соединенными Штатами и Россией, то есть между теми странами и структурами, которые Азербайджан считает способными оказать содействие в этом деле.»

Ինչո՞վ է ուշագրավ այս հայտարարությունը:

Ադրբեջանի նախագահը, բարձրաձայնում է մի ձևաչափ, որը փաստացի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն է(Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, ի դեմս՝ Ֆրանսիայի):

Միակ խանգարող հանգամանքը, պարզվում է, Հայաստանն է, և առիթից առիթ արտահայտվելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ինստիտուտների դեմ, Ալիևն այդուհանդերձ, փաստացի, արձանագրում է, որ այդպիսի միջազգային ձևաչափը կարևոր է Արցախի ապագայի քննարկումների համատեքստում:

Ուրիշ բան, որ՝

1. ելնելով սեփական շահերից, նա փորձում է կտրել այդ ձևաչափից Հայաստանը,

2. Արցախի սուբյեկտայնությունը լղոզելու համար հարցադրումները ձևակերպում է այնպես, կարծես՝ Ադրբեջանը մետրոպոլիա է:

Բայց փաստը մնում է փաստ. Ալիևի արտահայտած մտքում ԵՄ, ԱՄՆ, ՌԴ համատեղ ջանքերի կարևորության մասին, իրեն ցանկալի ենթատեքստում, այնուամենայնիվ, երևում է ՄԽ համանախագահների ֆորմատի հետագա կենսունակության խոստովանությունը:

Դեռ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանին զգուշացնում էինք, որ սարսափելի վտանգավոր է Մինսկի Խմբի համանախագահության ձևաչափից դուրս, շնչակտուր «երկկողմ» կամ «եռակողմ» ձևաչափերով քննարկել Արցախի հիմնախնդրի հանգուցալուծումն այն դեպքում, երբ, առնվազն դե յուրե, գոյություն ունի ՄԽ մանդատային ձևաչափը:

Փաստորեն, Ալիևի վերոնշյալ արտահայտությունը, եթե ունենայինք նորմալ իշխանություն, կարելի էր օգտագործել ՄԽ համանախագահների ինստիտուտի կենսունակությունը, աշխատանքի ֆրոնտը ընդգծելու և ապահովելու համար, իհարկե, Հայաստանի մասնակցությամբ եւ ԵԱՀԿ ՄԽ մանդատին համահունչ։

Արմեն Աշոտյան ՖԲ Գրառում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իլհամ Ալիև Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին