f

Անկախ

Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է բոլոր անօդաչու թռչող համակարգեր շահագործողներին պահպանել սահմանված պահանջները


Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ անօդաչու թռչող համակարգերը ՀՀ օդային տարածքում կարող են շահագործվել ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 11-ի թիվ 56-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգի» 18-ից 21-րդ կետերով սահմանված պահանջների համաձայն, մասնավորապես՝

1․Աերոդրոմների տեղորոշիչ կետից (վազքուղու կենտրոն) մինչև 5 կմ շառավղով շրջանում,

 

 

2․ 4 կգ-ից ավելի քաշ ունեցող հեռակառավարվող անօդաչու համակարգով՝ 120 մետրից ավելի հարաբերական բարձրության վրա և թռիչքները կարող են իրականացվել միայն նշված կարգի համաձայն՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից տրամադրված թույլտվության հիման վրա։

Միաժամանակ՝ մարդաշատ վայրերում թռիչքի իրականացման դեպքում պետք է պահպանվի 1:1 կանոնը՝ հեռակառավարվող անօդաչու համակարգի հարաբերական բարձրությունը և թռիչքի գործընթացում չներգրավված անձանց միջև ընկած հեռավորությունը պետք է լինի համաչափ, սակայն ոչ պակաս, քան 50 մետրը՝ համաձայն նկարի:

Օդանավերի թռիչքների և մարդկանց անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հորդորում է բոլոր անօդաչու թռչող համակարգեր շահագործողներին խստագույնս պահպանել վերը նշված պահանջները: Հակառակ պարագայում այն կհանդիսանա օդանավերի թռիչքների անվտանգության և մարդկանց կյանքի անմիջական սպառնալիք:

Անօդաչու թռչող համակարգերի շահագործման պահանջների խախտումը կհանգեցնի նաև վարչական պատասխանության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով և չափով:

Քաղավիացիայի կոմիտե հայտարարություն Անօդաչու թռչող սարք ՖԲ Գրառում Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին