f

Անկախ

Ընդդեմ ֆեյսբուքյան արգելափակումների․ նոր նախաձեռնություն՝ ի պաշտպանություն Մոնթեի


Ֆեյսբուքն արդեն տևական ժամանակ է՝ արգելափակում է այն օգտահաշիվներն ու էջերը, որոնցում անդրադարձ է կատարվում Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի գործունեությանը, տեղադրվում են նրա լուսանկարները և այլն։

Խնդիրն ակնառու է դարձել հատկապես 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո։ Համենայնդեպս, մինչ այդ օգտատերերն ազատ տարածել են Ազգային հերոսին վերաբերող նյութեր ու լուսանկարներ և չեն բախվել նման խոչընդոտի։

Վերջերս նաև «5165 շարժման» ղեկավար Կարին Տոնոյանն էր ահազագել, որ ֆեյսբուքն արգելափակել է իր պաշտոնական էջը․ «Ֆբ-ն արգելափակեց էջս ու այլևս չվերադարձրեց, կորցրեցի մոտ 44 հազար հետևորդ»,-գրել էր նա և հավելել,-ի՞նչ, ստացվում է պիտի վախենանք մեր ժողովրդի հետ բաց խոսել, չկոտրվելու կոչեր անել, մեր հերոսների անունները տալ.... այսինքն վիրտուալ ստրկության ենք պարտադրվում. զավեշտալի իրավիճակ, բա ո՞ւր մնաց զարգացած աշխարհը, ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը...»:

Ֆեյսբուքն իր որոշումը հիմնավորում է հետևյալ կերպ՝ տարածած բովանդակությունը հակասում է սոցցանցի չափանիշներին, որոնք վերաբերում են «վտանգավոր անհատներին ու կազմակերպություններին»։

Բանն այն է, որ Մոնթե Մելքոնյանի անունը կապվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հետ, որն ԱՄՆ-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն։

Ակնհայտ է, որ այստեղ մեծ ազդեցություն ունի Ադրբեջանը և բավականին լուրջ մակարդակով, քանի որ հարց է առաջանում՝ եթե ԱՄՆ դիրքորոշումը դա է, ապա ինչո՞ւ մինչ 2020 թ․ այդ դիրքորոշումը չէր արտահայտվում։

Անկախ-ը տեղեկացավ, որ մի խումբ երիտասարդներ պատրաստվում են այս հարցին հանրային հնչեղություն տալ և ստիպել Հայաստանի իշխանություններին պետական մակարդակով հետամուտ լինել խնդրի լուծմանը։

Մեզ հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Գուրգեն Դանիելյանն ասաց, որ մի խումբ ուսանողներով նախաձեռնել են նոյեմբերի 25-ին՝ Մոնթեի ծննդյան 65-ամյակի օրը, ակցիա իրականացնել և հստակ պահանջագիր ներկայացնել ՀՀ կառավարություն, որպեսզի կառավարությունը համապատասխան քայլեր ձեռնարկի։ Պահանջագրի կետերում հստակ նշված են լինելու ակնկալիքները։

Լինելու է նաև նստացույց և մոմավառություն, ինչպես նաև երթ դեպի Եռաբլուր, որտեղ հանգչում է Ազգային հերոսը։

«Վստահ են՝ ադրբեջանական քարոզչամեքենան լուրջ աշխատանք է տարել այդ ուղղությամբ, և հիմա հակազդեցությունը պետք է լինի ողջ ծավալով՝ թե՛ հանրային և թե՛ պետական մակարդակներում»,-ասում է Գուրգեն Դանիելյանը։

Նրա խոսքքով՝ 2022 թ․ փետրվարին Արման Թաթոյանը զեկույց է կազմել՝ պարզաբանելով, որ իրավական որևէ հիմնավորում չկա այդ արգելափակումների հետ կապված։

«Կառավարությունն էլ պիտի այդ զեկույցին աջակցեր, որպեսզի ամենաբարձր մակարդակով հարցը բարձրացնեին: Բայց ոչինչ չարվեց»,-ասում է Գուրգեն Դանիելյանը։

Վերջինս անտրամաբանական է համարում նաև այն հիմնավորումը, թե Մոնթեին արգելափակում են «ԱՍԱԼԱ»-ի անդամակցության պատճառով։

«Այդ դեպքում ինչո՞ւ «ԱՍԱԼԱ»-ի մյուս անդամների վրա դա չի տարածվում։ Այսինքն խնդիրն այլ է, պատերազմից հետո չեն ուզում, որպեսզի հերոսների մասին ինֆորմացիան պտտվի սոցցանցերում և ազդեցություն թողնի օգտատերերի վրա»։

Որպես միջազգային հարաբերությունների ուսանող՝ Գուրգեն Դանիելյանը լուրջ խնդիր է տեսնում նաև դիվանագիտական հարաբերությունների առումով։

«Եթե Մոնթե Մելքոնյանը Հայաստանի ազգային հերոս է, ապա նա պետության խորհրդանիշներից է, պետության դեմքն է։ Եվ եթե միջազգային դաշտում նա ահաբեկչական խմբավորման անդամ է դիտարկվում, ապա դա խնդիր է նաև մեր իմիջի և միջազգային հարաբերությունների տեսանկյունից»։

Մեր զրուցակցի խոսքով՝ հարցը միայն կառավարության տիրույթում չէ, դա պետք է վերաճի հանրային պահանջի։

«Ես կարող եմ ասել, որ ուսանողւթյան շրջանում այս հարցը քննարկվում է, բոլորն էլ տեղյակ են, բոլորն էլ դժգոհ են, բայց պետք է լինի միավորում, պետք է լինեն հստակ քայլեր, որպեսզի մարդիկ իմանան իրենց քայլերը»։

ԵՊՀ ուսանողն ակնկալում է, որ իրենց նախաձեռնությունը հանրային մեծ աջակցություն կստանա և հանրային ճնշման ներքո կառավարությունը կոնկրետ քայլեր կձեռնարկի խնդիրը պետական մակարդակում լուծելու ուղղությամբ։

Նշենք, որ հոկտեմբերի 4-ին խնդրին անդրադարձել էր «Հետք»-ը՝ գրավոր հարցմամբ դիմելով նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին և հետաքրքրվելով, թե ՀՀ կառավարությունն ու մնացած պատկան մարմինները ի՞նչ քայլեր (հակաքայլեր) են ձեռնարկել այս ուղղությամբ (օրինակ՝ բանակցություններ, մասնավորապես, «Ֆեյսբուքի» ղեկավարության հետ)՝ չեզոքացնելու, ըստ ամենայնի, Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քարոզչությունը։

Հարցումը վերահասցեագրվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (ԲՏԱՆ), որտեղից «Հետք»-ին պատասխանել էին, որ Մոնթե Մելքոնյանի անվամբ հրապարակումների սահմանափակումների թեմայով ՀՀ արտաքին գործերի նախարարության և ամերիկյան «Մետա» ընկերության ներկայացուցիչների միջեւ տեղի են ունեցել մի քանի տեսազանգեր։ Հայկական կողմը ներկայացրել է մանրամասն հիմնավորումներ, թե ինչու Մոնթե Մելքոնյանի անունը չպիտի լինի այնպիսի անձանց ցանկում, որոնց վերաբերյալ հրապարակումներ անելը կարող է բերել տվյալ էջի արգելափակման։ Քննարկումների ժամանակ «Մետա» ընկերությունը հայտնել է, որ ադրբեջանական կողմը որեւէ կապ չունի նշված արգելքի հետ, եւ այն պայմանավորված է Մոնթեի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հետ կապով։

«Մետայի» ներկայացուցիչները նաեւ նշել են, թե Մոնթեի պարզապես հիշատակումը, նրա մասին զուտ տեղեկություն տալն իրենց ալգորիթմների կողմից չի բերում ինքնաբերաբար արգելափակման, փոխարենը որեւէ էջ կարող է արգելափակվել նրան փառաբանող հրապարակումների դեպքում։

«Չնայած որ այս պահին «Մետան» դեռ միտված չէ Մոնթե Մելքոնյանի անունը տվյալ ցանկից հեռացնելուն, աշխատանքները շարունակվում են»,- «Հետքին» փոխանցել էր ԲՏԱՆ գլխավոր քարտուղարը։

Մոնթե Մելքոնյան ֆեյսբուքյան արգելափակումներ խմբագրի ընտրանի Գուրգեն Դանիելյան Հայաստան

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին