f

Անկախ

Բուհական համակարգում աստիճանաբար կներդրվեն դասավանդման և ուսումնառության նոր մեթոդներ․ փորձագիտական քննարկում՝ ԵՊՀ-ում


ԵՊՀ-ում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ու Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերով կազմակերպվել էին «Դասավանդման և ուսումնառության մեթոդներ» խորագրով թեմատիկ հանդիպում և պանելային քննարկում։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել և որպես բանախոս հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, մատնանշելով թեմայի ընտրության արդիականությունը, փաստել է, որ այն պայմանավորված է բուհական համակարգում առկա խնդիրների՝ կրթության բովանդակության և կազմակերպման վերհանմամբ:

«Այսօր անհրաժեշտություն կա ՀՀ բուհերում ձևավորել մասնագիտական համայնք, որը բարձրագույն կրթության ոլորտում կրթության արդյունավետ կազմակերպման համար կիրականացնի քննարկումներ և կտրամադրի բովանդակային խորհրդատվություն: Ակնհայտ է, որ 21-րդ դարում համալսարանները հումբոլդյան համակարգից փոփոխվում և ուղղորդվում են գիտահետազոտական, ձեռնարկատիրական աշխատանքներ իրականացնող համալսարանների, որտեղ մեծ դեր ունեն դասավանդման և ուսումնառության նորագույն մեթոդներն ու մոդելները։

Արդեն իսկ հասանելի են բազմաթիվ հետազոտություններ, որոնք հիմնավորում են դասավանդման և ուսումնառության գործընթացում ստեղծագործական մեթոդների, նորարարական գաղափարների իրականացման անհրաժեշտությունը։ Հույս ունեմ, որ մոտակա ամիսներին կլինեն տեսանելի արդյունքներ, և նոր ուստարում կկարողանանք ժամանակակից մեթոդները ներդնել մեր բուհական համակարգում»,- նշել է Կարեն Թռչունյանը։

ԵՊՀ ակադեմիական/ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանի կարծիքով՝  դասավանդման և ուսումնառության վերաբերյալ փորձագիտական քննարկումները կրթական գործընթացում կարևորագույն դեր ունեն․ «Պատասխանատվությունը և հետաքրքրությունն ընտրված թեմայի վերաբերյալ իսկապես կարևոր են: Սա լավագույն հնարավորությունն է բարձրաձայնելու այնպիսի խնդիրներ, որոնք անհանգստացնում են կրթության ոլորտի մեր գործընկերներին: Լիահույս եմ, որ լավագույն փորձի ներկայացումը մեծապես կնպաստի առկա խնդիրների լուծմանը»։

Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան հատկապես ընդգծել է քննարկվող թեմայի ընդգրկունությունը, ինչպես նաև փաստել, որ ծրագիրը միավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին և ստեղծել բացառիկ հնարավորություն լավագույն, օրինակելի փորձը ներկայացնելու, կիրառելու, առկա խոչընդոտները վերհանելու առումով։

«Դասավանդման և ուսումնառության մեթոդներ» խորագրով թեմատիկ հանդիպման ընթացքում ներկայացվել են Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում առաջարկվող լավագույն փորձն ու հնարավորությունները, ծրագրի իրագործման ընթացքում առաջացած խնդիրները, ինչպես նաև քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման «PRINTeL», «ABIONET», «TOPAS», «MENVIPRO», «REFINE» ծրագրերը։

Վերոնշյալ ծրագրերի շրջանակում ուսումնասիրվել են դասավանդման մեթոդների և աշխատաշուկայի պահանջների համապատասխանությունը, ուսումնական ծրագրերում նորարարությունների, կարճաժամկետ դասընթացների ներդրումը և կարևորագույն այլ հարցեր, որոնք տեսանելի են դարձնում կրթական ծրագրերի արդիականությունն ու միջազգայնացումը:

 «Դասավանդման և ուսումնառության մեթոդներ» խորագրով թեմատիկ հանդիպմանը մասնակցել է ՀՀ շահառու տարբեր բուհերի դասախոսական և ուսանողական կազմի ավելի քան 100 ներկայացուցիչ, որի ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով տեղի են ունեցել քննարկումներ:

Մասնակիցները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը և կարծիքներ փոխանակել, պայմանավորվածություն է ձեռք բերվել ըստ ուղղությունների ձևավորել խմբեր, որոնք ժամանակ առ ժամանակ կհանդիպեն և կրթության կազմակերպման բովանդակության մեջ փոփոխություններ կսկսեն իրենց բուհերում:

Որպես ամփոփում նշվել է, որ նմանօրինակ քննարկումների ընթացքում ոչ միայն մատնանշվում են կրթական գործընթացում առկա խնդիրները, այլև առաջարկվում են արդյունավետ լուծումներ և նոր մոտեցումներ, որոնք նպատակաուղղված են կրթության որակի բարելավմանը, միջազգային լավագույն փորձի ներդրմանը։

Հայաստան ԵՊՀ ՀՀ ԿԳՄՍ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
Ավելին
Ավելին