Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ չէր ցանկանա «պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»՝ հանրապետությունում հրթիռի ընկնելու ֆոնին։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
Այս հայտարարությունը Լեհաստանի նախագահն արել է ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովի (Լեքսուս) հետ զրույցում, ովքեր զանգահարել են իրեն և ներկայացել որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն։
«Ոչ. Հավատացեք, ես դա չեմ ուզում: Ես պատերազմ չեմ ցանկանում Ռուսաստանի հետ և չափազանց զգույշ եմ…»,- ասել է Լեհաստանի ղեկավարը Մակրոնի հետ զրույցում։
Նոյեմբերի 15-ին Լեհաստանում երկու հրթիռ է ընկել, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Կիևն անմիջապես մեղադրեց Ռուսաստանին կատարվածի համար։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է այս մեղադրանքները։
Ավելի վաղ Լեհաստանի նախագահը պնդում էր, որ Ուկրաինայի ներկայացուցիչներն իրավունք ունեն ծանոթանալ հրթիռի ընկնելու վայրին։
Միաժամանակ ՆԱՏՕ-ում Լեհաստանի դեսպան Տոմաշ Շատկովսկին հանդես է եկել հայտարարությամբ, որ հրթիռային միջադեպը չի կարելի անվանել դիտավորյալ ագրեսիայի գործողություն։