f

Անկախ

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել պատմամշակութային արժեք ներկայացնող մի շարք կառույցներ և կոթողներ


Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողովի չորրորդ նիստը, որտեղ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Լեոնիդ Ազգալդյանի հուշակոթող», Արմավիրի մարզի Դալարիկ և Կոտայքի մարզի Կապուտան գյուղերի «Քարայր-կացարաններ», Սոլակ գյուղի «Բնակատեղի» և «Ամրոց-դղյակ», Շիրակի  մարզի Կառնուտ գյուղի «Բնակատեղի» և Վայոց ձորի մարզի Արենի գյուղի «Արենի-2 քարայր» պատմամշակութային արժեք ներկայացնող նոր հայտնաբերված կառույցներին:

 

Նիստում քննարկվել է նաև 21 հուշարձանի պահպանական գոտիների նախագծերին համաձայնություն տալու հարցը: 

 

Դրական եզրակացություն են ստացել պատմության և մշակույթի այնպիսի կարևորագույն հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, որոնցից են ՀՀ Արագածոտնի մարզի Երնջատափ և Հարթավան գյուղերի միջնամասում գտնվող «Աստվածընկալ» եկեղեցական համալիրը (V-XIII-րդ դդ.), Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի «Մարմաշեն» վանական համալիրը (IX-XIII-րդ դդ.), Կոտայքի մարզի Բջնի գյուղի մի շարք եկեղեցիներ՝ Սբ Բարօրություն (XII-XIII դդ.), Սբ Գևորգ (XIX դ.), Սբ Գրիգոր լուսավորիչ (XIII դ.), Սբ Թադևոս առաքյալ (XIII-XIV դդ.), Սբ Հովհաննես (XIX դ.), Թուխ մանուկ (IX-X դդ.) և վանական համալիր (XI- XVII դդ.) և այլն:

Սահմանված կարգի համաձայն՝ այդ գոտիները կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը:


 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ

 

ՀՀ ԿԳՄՍ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողով հուշարձանների ցանկ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին