Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի նոյեմբերի 21-ի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 31-ամյա Մխիթար Գ.-ն:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից՝ նշելով, որ Մխիթար Գ.-ն 2020 թ. մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ), 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258-րդ (խուլիգանություն) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: