Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 162-ի։ Այդ մասին հայտնում է ինդոնեզական Kompas թերթը՝ հղում անելով Արեւմտյան Յավա նահանգի իշխանությունների ներկայացուցիչներին։ Գրում է Gazeta.ru-ն։
Հրատարակության տվյալներով՝ զոհերի մեծ մասը երեխաներ են եղել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել այս երկրաշարժի հետևանքով 56 զոհերի մասին։ Հաղորդվել է նաեւ, որ երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվն ավելի քան 700 է կազմում։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ վիրավորների 70 տոկոսի վիճակը ծանր է։
Նոյեմբերի 21-ին 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Արևմտյան Յավա նահանգում գտնվող Չանջուր քաղաքի մոտակայքում։