f

Անկախ

Հայաստանի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման վերաբերյալ պայմանագրի կնքմանը, հուսամ, առաջիկայում կհասնենք. «Ռուսատոմ»֊ի տնօրեն (տեսանյութ)


Համախոհների պրոֆեսիոնալ, համերաշխ թիմի կողմից իրականացված համալիր աշխատանքի արդյունքում մոդերնիզացվել է Հայաստանի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը, շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026-ը:

Այս մասին Սոչիում` «ԱտոմԷքսպո-2022» 12-րդ միջազգային համաժողովի ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ռուսատոմ սերվիս» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը, փոխանցում է Tert.am-ի թղթակիցը։

Ինչ վերաբերում է ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ավելի անվտանգ դառնալուն, Եվգենի Սալկովն ասաց.«Իրականացված աշխատանքի շրջանակում ներառված էր աշխատանք հենց ռեակտորային բաժնում, խոսքը ներռեակտորային վերահսկողության համակարգերի, հուսալի սնուցման համակարգի, ռեակտորի վթարային սառեցման համակարգի և բազմաթիվ այլ փոխկապացված համակարգերի մասին է, որոնք անմիջականորեն կապված են անվտանգության և վերահսկողության հետ»։

 

Սալկովն ընդգծեց, որ ՀՀ համապատասխան կարգավորող մարմինն այս աշխատանքների կատարումից հետո եզրակացրել է, որ շահագործման ժամկետը կերկարաձգվի: Հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերում Հայաստանի այն մտադրությանը, որ էներգաբլոկի շահագործման ժամկետը կրկնակի երկարաձգվի մինչ 2036-ը, Սալկովն ասաց.«Ռուսաստանն ունի համապատասխան հարուստ փորձառություն էներգաբլոկերի շահագործման ժամկետի երկարաձգման ոլորտում: Նման ծրագիր հնարավոր է իրագործել նաև Հայաստանում»։

Նրա խոսքով՝ «Ռուսատոմ»-ն ու ՀՀ իշխանությունները ստեղծել են համատեղ աշխատանքային խումբ, որի նպատակն է կրկնակի երկարաձգման կոնցեպտի մշակումը: «Կարծում եմ՝ բավականին հաջող ենք շփվում այս աշխատանքային խմբի շրջանակում», - ասաց Եվգենի Սալկովը, հավելելով, որ ներկայում իրենք փորձում են գնահատել նախագծի կոմերցիոն արժեքը, այսինքն հասկանալ, թե որքան գումար է անհրաժեշտ տվյալ նախագծի իրագործման համար:

Նա չի բացառել, որ տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին արդեն կստորագրվեն համապատասխան պայմանագրեր՝ Հայաստանի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման վերաբերյալ: Նրա խոսքով՝ թիրախային ժամկետը 2036 թվականն է, սական վերջնական որոշումը կայացնելու է Հայաստանի կարգավորող մարմինը։ Նա հավելեց, որ էներգաբլոգի հզորության ավելացման մասին քննարկումներն ընթանում են, սակայն դեռ վերջնական որոշում չկա. «Կիրականացվեն հաշվարկներ, թե առաջին հերթին ռեակտորը որքան կարող է ծառայել: Ատոմակայանում շատ բաներ փոխարինելի են, այս դեպքում պետք է որոշել անփոխարինելի ռեսուրսները: Մենք պետք է գնահատենք ծավալը, հասկանանք` որքան միջոցներ են ծախսվելու ծրագրի իրականացման համար: Հուսով եմ, որ արդեն հաջորդ տարվա սկզբին, կամ առաջիկայում մենք արդեն կհասնենք պայմանագրի ստորագրմանը, որը վերաբերում է Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագրին»։

Ատոմակայան Հայաստան Տեսանյութեր

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին