f

Անկախ

Սաակաշվիլիի փաստաբանը հայտարարել է, որ «ձերբակալելուց հետո նրան թունավորել են»


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանը հայտարարել է, որ ստացել է փորձաքննության արդյունքները՝ հաստատելով, որ ձերբակալվելուց հետո Սաակաշվիլին «թունավորվել է»։

Փաստաբանի խոսքով՝ դրանով են բացատրվում Սաակաշվիլիի առողջական խնդիրները, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

«Բոլոր հիվանդությունները, որոնք ունի Սաակաշվիլին, բոլոր ախտանշանները կարող են լինել այս թունավորման պատճառով: Նա ինքն էլ երկար ժամանակ կասկածում էր, որ թունավորված է, այլապես նրա հիվանդություններն այսպես չէին զարգանա»,- ասել է փաստաբան Վալերի Գելբախիանին։

Նրա խոսքով՝ փորձաքննության արդյունքները կհրապարակվեն երկու օրից, իսկ այս փուլում նա կարող է միայն ասել, որ եզրակացությունը պարունակում է Սաակաշվիլիի օրգանիզմում հայտնաբերված թունավոր նյութերի ցանկը։ Սաակաշվիլիի մայրը՝ Ջուլի Ալասանիան, ասել է, որ խոսքը ծանր մետաղների՝ սնդիկի, բարիումի, թալիումի պարունակության ավելացման մասին է։

Փաստաբանը հավելել է, որ լրացուցիչ ուսումնասիրություններ են անհրաժեշտ՝ պարզելու համար, թե երբ կարող էր թունավորումը տեղի ունենալ՝ կա՛մ քանի դեռ Սաակաշվիլին բանտում էր, կա՛մ Վիվամեդ կլինիկա տեղափոխվելուց հետո, որտեղ Սաակաշվիլին գտնվում էր վերջին մի քանի ամիսների ընթացքում։

Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս հայտարարությունը։ Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները բազմիցս ասել էին Սաակաշվիլիի առողջական տագնապալի վիճակի մասին հայտարարություններին ի պատասխան, որ դա առանձնապես անհանգստություն չի առաջացնում, և որ նա անհրաժեշտ օգնություն է ստանում կլինիկայում։

Նախկին նախագահի կողմնակիցներին կոչ են անում այս շաբաթ բողոքի ցույց անել՝ պահանջելով նրան տեղափոխել արտասահման բուժման։

Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում 2021 թվականի հոկտեմբերի 1-ին այն բանից հետո, երբ նա ութ տարվա մեջ առաջին անգամ վերադարձել է հայրենիք՝ մունիցիպալ ընտրությունների նախօրեին։

Վրաստանում նախկին նախագահը հեռակա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։ Սաակաշվիլին իրեն առաջադրված մեղադրանքները անվանել է քաղաքական հետապնդում, իսկ իրեն՝ քաղբանտարկյալ։ Ձերբակալությունից անմիջապես հետո նախկին նախագահը հացադուլ է հայտարարել, իսկ նոյեմբերի 19-ին համաձայնել է դադարեցնել այն։ Սաակաշվիլին պնդում էր, որ իրեն կտտանքների են ենթարկել անազատության մեջ։ Երկարատև հացադուլից հետո կալանավորը գտնվում էր ծանր վիճակում և դրա պատճառով Ռուսթավիի բանտից տեղափոխվել է Գորիի զինվորական հոսպիտալ։

Դեկտեմբերի վերջին Սաակաշվիլին կրկին տեղափոխվել է Ռուսթավի թիվ 12 քրեակատարողական հիմնարկ։

Նոյեմբերի 8-ին հայտնի է դարձել, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հիվանդ է տուբերկուլյոզով։

Վրաստան Միխայիլ Սաակաշվիլի Աշխարհում թունավորում

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին