f

Անկախ

Մասկը վերականգնել է Twitter-ում Թրամփի օգտահաշիվը, սակայն նախկին նախագահը չի պատրաստվում վերադառնալ սոցցանց


Twitter-ի ղեկավար Իլոն Մասկը վերականգնել է Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը։ Այս մասին նա հայտարարել է սոցցանցում հարցում անցկացնելուց հետո։ Հարցմանը մասնակցել է 15 միլիոն օգտատեր. 51,8%-ը կողմ է եղել Թրամփի վերադարձին, 48,2%-ը՝ դեմ, գրում է kommersant.ru-ն:

«Ժողովուրդը խոսեց. Թրամփը (օգտահաշիվը) կվերականգնվի»,- գրել է Մասկը Twitter-ում՝ հավելելով լատիներեն Vox Populi, Vox Dei («Ժողովրդի ձայնն Աստծո ձայնն է») ասացվածքը:

Սակայն Թրամփը հայտարարել է, որ Twitter վերադառնալու «ոչ մի պատճառ» չի տեսնում այն բանից հետո, երբ սոցցանցի նոր սեփականատեր Իլոն Մասկը վերականգնել է իր օգտահաշիվը։

«Ես դրա համար որևէ պատճառ չեմ տեսնում, նրանք Twitter-ում շատ խնդիրներ ունեն, տեսեք, թե ինչ է կատարվում», - ասել է Թրամփը Հանրապետական հրեական կոալիցիայի ղեկավարության տարեկան ժողովից առաջ վիրտուալ ելույթի ժամանակ:

Միևնույն ժամանակ, Թրամփը գովաբանել է Մասկին, բայց հասկացրել է, որ նա կմնա Truth Social-ում, հարթակ, որը նա ստեղծել է Twitter-ում արգելափակումից մի քանի ամիս անց:

Մինչ արգելափակումը Թրամփը Twitter-ում ուներ ավելի քան 88 միլիոն հետևորդ:

Twitter-ն արգելափակել է Թրամփի օգտահաշիվը այն բանից հետո, երբ 2021 թվականի սկզբին նրա կողմնակիցները ներխուժել են Կապիտոլիում: Սոցցանցի նախկին ղեկավարությունը կարծում էր, որ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի թվիթերյան էջը կարող էր մարդկանց դրդել խռովության, ընդվզման։

Մասկը հոկտեմբերի վերջին 44 միլիարդ դոլարով գնել է Twitter-ը։ Դրանից հետո ընկերությունն աշխատանքից ազատել է աշխատակիցների կեսին։ Միլիարդատերը խոստացել է թուլացնել մոդերացիայի կանոնները և վերանայել օգտատերերի ստուգումը։

Իլոն Մասկ Աշխարհում Դոնալդ Թրամփ թվիթեր

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին