Հռոմի ոստիկանությունը երեք կանանց սպանությունից հետո փնտրում է հնարավոր սերիական մարդասպանին։ Երեք կանանց մարմինները հայտնաբերվել են Պրատի շրջանի երկու բնակարաններում:
Չինական ծագումով սեքս-ստրկուհի 40-50 տարեկան երկու կնոջ դանակահարված դիերը հայտաբերվել են Վիա Ավգուստո Ռիբոտիի բնակարանում:
Տան դռնապանը ահազանգել է, երբ հինգշաբթի առավոտյան հայտնաբերել է մահացած կանանցից մեկի մարմինը բնակարանի շեմին, իսկ մյուս մարմինը հայտնաբերվել է ներսում:
Կոլումբիացի կնոջ մարմինը, որը ճանաչվել է որպես Մարթա Կաստանո Տորես և նույնպես սեքս-ստրկուհի է եղել, դանակահարված է։
Չինուհիների մարմինների վրա հայտնաբերվել են կոկորդի, կրծքավանդակի եւ մեջքի ծակած-կտրած վերքեր, նրանց ինքնությունը դեռ չի պարզվել: