f

Անկախ

Տնտեսական հրաշքներ. ինչպես է ռուսների արտագաղթն ազդում Հայաստանի վրա. Forbes


«Հայաստանը դարձել է Ուկրաինայի կոնֆլիկտի պատճառով ռուսաստանցիների տեղափոխման գլխավոր շահառուն»,- մեջբերում է Forbes-ը Renaissance Capital-ի զեկույցից՝ շարունակելով ընկերության վերլուծաբանների՝ Հայաստանին վերաբերող կարծիքների ու տվյալների հաղորդումը:

Այսպես. «Ներդրումային ընկերության վերլուծաբաններն այս տարի երկրի ՀՆԱ-ի աճ են կանխատեսում մինչև 14 տոկոս՝ թեև տարեսկզբին կանխատեսում էին տնտեսության 5 տոկոսի աճ:

Այս տարի երկնիշ տնտեսական աճի պատճառների թվում S&P Global-ի վերլուծաբանները զեկույցում նշում են Ռուսաստանից դրամական փոխանցումների կտրուկ աճը, որն աջակցել է այդ երկրի վճարային հաշվեկշռին, ինչպես նաև ներքին պահանջարկի աճը մարդկանց զանգվածային ներհոսքի հաշվին: Միայն հուլիս-սեպտեմբեր ամիսներին ռուսաստանցիները Հայաստան են մուտք գործել ավելի քան 267 300 անգամ։

Ռուսաստանցիների ներհոսքի հետ կապված ՏՏ ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացողներից մեկն է դարձել։ «Մենք տեսնում ենք, որ ՏՏ ոլորտն այժմ այնքան էլ մեծ չէ ՀՆԱ-ի մասշտաբով, բայց պետությունը նպաստում է ռելոկացիոն մասնագետների կամ ՏՏ-բիզնեսի տեղայնացմանը, ինչը ձեռնտու է երկրի տնտեսությանը։ Այս ոլորտում մենք ականատես կլինենք ուժեղ երկնիշ աճի»,-նշում է Renaissance Capital-ի Ռուսաստանի և ԱՊՀ-ի գծով գլխավոր տնտեսագետ Սոֆյա Դոնեցը:

Դոնեցի խոսքով՝ Հայաստանում շահել են հյուրընկալությանը միտված բոլոր ոլորտները։ «Հյուրանոցային հատվածը, ռեստորանային հատվածը, ծառայությունների և առևտրի ոլորտը այս պահին ցույց են տալիս մինչև 30 տոկոս աճ»,- նշել է փորձագետը:

Ըստ Renaissance Capital-ի տվյալների՝ շինարարության ծավալները տարեցտարի կավելանան 15-20 տոկոսով:

Երկրի տնտեսությանն աջակցում է նաև Ռուսաստան արտահանման ավելացումը։ Ըստ Renaissance Capital-ի՝ 2022 թվականի ինն ամիսների ընթացքում արտահանումն աճել է 60 տոկոսով՝ հիմնականում դեպի Ռուսաստան հոսքի հետ կապված։

«Ռուսաստանը Հայաստանի համար առևտրի առանցքային գործընկերներից մեկն է»,-պարզաբանում է Դոնեցը ։

Դոնեցն առանձնացրել է մի քանի պատճառ, որոնց համաձայն՝ Հայաստանը ցույց կտա ամենամեծ տնտեսական աճը Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների շարքում։ «Երկիրն ունի շահավետ աշխարհաքաղաքական դիրք, նրա տնտեսությունը փոքր է, իսկ իշխանությունները ջանքեր են գործադրում, որպեսզի այցելուները մնան»,- ասում է Դոնեցը։

Դոնեցը կարծում է, որ Հայաստանը «կարոտել է» այցելուներին։ «Վերջին տարիներին ծառայությունների ոլորտը վատթարացել է համավարակի պատճառով։ Զբոսաշրջային հոսքը վերականգնվել է նախահամավարակային մակարդակներին, ինչի վրա ազդել է նաև ռուս զբոսաշրջիկների ներհոսքը, որոնք այս տարի սահմանափակվել են ընտրության հարցում»,-ասում է փորձագետը։

«Երկրի տնտեսության երկնիշ աճը մեկանգամյա երևույթ է»,-կարծում է Դոնեցը։ Սակայն, ըստ նրա, Հայաստանը կայուն տնտեսական աճի պաշար ունի։

Renaissance Capital-ն ակնկալում է, որ տնտեսությունը հաջորդ տարի կաճի 5-7 տոկոսով։

«ՀՀ փորձագետ» մակրոտնտեսական վերլուծության և կանխատեսման գծով տնօրեն Անտոն Տաբախը նույնպես կարծում է, որ Հայաստանի տնտեսական աճը ժամանակավոր է։ «Քիչ հավանական է, որ երկարաժամկետ հեռանկարում ռուսաստանցիները կօգնեն երկրին»,-նշել է նա։

Ռուսաստանցիների տեղափոխումը զգալիորեն ամրապնդել է երկրի ազգային արժույթը։ Հայկական դրամի փոխարժեքն այս տարվա նվազագույնից ամրապնդվել է գրեթե 30 տոկոսով, այն դեպքում, երբ այլ զարգացող շուկաների արժույթներն ամենուր արժեզրկվել են ֆինանսավորման պայմանների գլոբալ խստացման և ընթացիկ գործառնությունների հաշվի սալդոյի վատթարացման պատճառով, կարծում է S&P Global-ը։ Օրինակ, եվրոն և ֆունտն այս տարի արժեզրկվել են ավելի քան 5 տոկոսով, ինչպես Չինաստանի և Հնդկաստանի արժույթները։

Հայաստանի տարեկան ինֆլյացիան այս տարվա հոկտեմբերին կազմել է 9,5 տոկոս, ինչը ցածր է Վրաստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Ղազախստանում և Մոլդովայում համանման ցուցանիշից: «Նման ցածր ինֆլյացիան պայմանավորված է պետության պահպանողական քաղաքականությամբ»,-ասում է Դոնեցը։

Այնուամենայնիվ, որոշ ռուսաստանցիներ ժամանակի ընթացքում կցանկանան լքել Հայաստանը, ինչը կհանգեցնի երկրի տնտեսության աճի դանդաղեցման, նշում է տնտեսագետը: «Նման ռիսկեր միանշանակ կան։ և լավ է, որ կառավարությունում ոչ ոք չի ընկալում ներհոսքը որպես միտում։ Իշխանությունները լրացուցիչ գումար են ծախսել բյուջեի դեֆիցիտի կրճատման, արտաքին պարտքի կրճատման վրա»,-ասել է նա։

Երկրի համար տնտեսական վտանգ է ներկայացնում նաև Լեռնային Ղարաբաղում հակամարտության հնարավոր էսկալացիան, կարծում են Renaissance Capital-ում: Ինչպես նշել է ընկերությունը, երկրի իշխանությունը կարող է ավելի շատ միջոցներ ծախսել սպառազինության վրա, քանի որ հակամարտությունը սրվել է Ռուսաստանի կողմից Հայաստանի աջակցության թուլացումից հետո: Ինչպես հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի բանակը ինտենսիվ փոխհրաձգություն է սկսել հրետանու, անօդաչու թռչող սարքերի և խոշոր տրամաչափի հրաձգային զենքի օգտագործմամբ՝ դա բացատրելով Հայաստանի կողմից «լայնամասշտաբ սադրանքով»: Հակամարտությունը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի տարածքից, և գնդակոծության տակ են հայտնվել Հայաստանի քաղաքացիական և ռազմական օբյեկտները»։

 

Հայաստան Ռուսաստան ներգաղթ տնտեսական աճ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին