Ուկրաինայի իշխանությունները նախազգուշացրել են արևմտյան դաշնակիցներին, որ Կիևը չունի ջեռուցման և էլեկտրաէներգիայի վերականգնման բաղադրիչներ, հայտնում է РИА Новости-ն։ Գրում է Gazeta.ru-ն։
Ինչպես գրում է Politico թերթը, Կիևը հայտնել է, որ առաջիկա օրերին սպասվում է էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարձակումների ակտիվացում և օգնություն է խնդրել եվրոպական երկրներից։ Մասնավորապես, Ուկրաինային անհրաժեշտ են գեներատորներ, խողովակներ և այլն, նշում են աղբյուրները։
Մեկ օր առաջ ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը հայտնել էր, որ նոյեմբերի 15-ին Ռուսաստանի զինված ուժերը ձեռնարկել են Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա ամենամեծ թեւավոր հրթիռային հարձակումներից մեկը։
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ այդ օրը երկրի տարածքում 85 հրթիռային հարված է հասցվել։
Դրանից հետո «Ուկրեներգո» ընկերությունը հայտարարեց Ուկրաինայի հյուսիսային և կենտրոնական շրջաններում էլեկտրաէներգիայի վթարային անջատման մասին, իսկ Կիևում մտցվեցին էլեկտրաէներգիայի անջատման հատուկ գրաֆիկներ։