f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛. «Հրապարակ». Նախկիններից մնացած «նիկոլական» փոխնախարար


Մեկ տարի առաջ՝ 2021 թվականի նոյեմբերի 9-ին, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար նշանակված Պարույր Հովհաննիսյանը չնայած նախկինների օրոք աշխատած պրոֆեսիոնալ դիվանագետ է եւ ԱԳՆ-ում է 1995 թվականից, սակայն իրեն պահում է Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամի պես։ Ենթադրվում է, որ նա պետք է տիրապետեր արցախյան հարցի եւ բանակցային գործընթացի բոլոր նրբություններին, նախորդ իշխանությունների վարած քաղաքականությանն ու բանակցություններին, սակայն այսօր խոսում է այնպես, ասես նախկինում ոչինչ չի եղել, ու մենք հիմա պետք է բավարարվենք նրանով, ինչ ունենք։ Նա երեկ լրագրողների հետ զրույցում նույն «կռուտիտներն» էր անում, ինչ Նիկոլ Փաշինյանը, պարզապես՝ մի փոքր ավելի գրագետ շարադասությամբ։


«Մենք երբեւիցե չենք կապել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ»,- միակ քիչ թե շատ հստակ ձեւակերպումը սա էր, որտեղ, սակայն, ԱԳ փոխնախարարն «Արցախի Հանրապետության» փոխարեն նախընտրեց փաշինյանական բառապաշարով «Լեռնային Ղարաբաղ» ասել։

Երբ ճեպազրույցն ավարտվեց, փորձեցինք Հովհաննիսյանին առանձին մի քանի հարց ուղղել, սակայն նա կեսից ընկավ հիստերիայի մեջ, սկսեց փողոցի մեջտեղում բղավել, մեզ մեղադրել մանիպուլյացիաների ու ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ։ Մեզ համար շատ տարօրինակ էր, իհարկե, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչն ուրիշին է մեղադրում մանիպուլյացիա անելու եւ ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ։

Մինչ այդ նախ հարցրինք՝ ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը հրաժարվում «Արցախի Հանրապետություն» ասելուց։ «Ախր, էդքան ասացի՝ ո՞վ է հրաժարվում, ախր, Դուք դրանով օգնում եք Ադրբեջանի նարատիվին Ձեր հարցերով, Դուք պնդում եք, որ, այո, հրաժարվում ենք, իսկ նրանք դա օգտագործում են։ Մենք ասում ենք՝ մարդու իրավունքներ եւ անվտանգություն, ի՞նչ է դա նշանակում, որ խնդիր կա, իրենք ասում են՝ խնդիր չկա։ Մեր խնդիրն է՝ ասել, որ մենք ունենք խնդիր, որը պետք է լուծվի։ Եթե խնդիրը պետք է լուծվի, ի՞նչ եք կարծում՝ դա հրաժարվե՞լ է նշանակում»,- իրենց մեղքերը մեր վրա գցեց ԱԳ փոխնախարարը։

- Խնդիրը ո՞րն է՝ Ձեր ձեւակերպմամբ, միայն ֆիզիկական անվտանգության խնդիր է։

- Բոլորը՝ ամբողջ այդ սպեկտրը խնդիրների։ Մենք ունենք Ղարաբաղի հայերի հետ կապված մի ամբողջ խնդիրների բուկետ։

- Իսկ ինչո՞ւ եք օգտագործում «Ղարաբաղ» ձեւակերպումը, այլ ոչ թե «Արցախի Հանրապետություն», երբ որ մինչեւ 2020 թվականն «Արցախի Հանրապետություն» էր բոլորիս համար։

- Դե, երկուսն էլ օգտագործվում էր՝ թե՛ «Լեռնային Ղարաբաղ», թե՛ «Արցախ», դա ընդունված է նաեւ նույն Արցախի Սահմանադրությամբ։

- Շատերն ասում են, որ Արցախն ինքնորոշվել է դեռ վաղուց, իսկ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Արցախի ժողովուրդն արդեն իր ճակատագիրը որոշել է, որ ինքն անկախ պետություն է։ Մենք հիմա ի՞նչ ինքնորոշման հարց ենք լուծում։

- Դա նաեւ ենթադրում է միջազգային ճանաչում։ Ինքնորոշման ճանաչումը միայն չի որոշվում մեկ, երկու կամ երեք քայլով։ Դա քայլերի մի ամբողջ շարան է, որի մեջ մտնում է նաեւ միջազգային հանրության կողմից այդ ինքնորոշման ճանաչումը։

- Երբ Խորհրդային Միությունից անկախացան Հայաստանը, Ադրբեջանն ու Արցախը, այդ ժամանակ Արցախն Ադրբեջանի կազմում չէր։ Ինձ հետաքրքիր է Ձեր դիրքորոշումը՝ Արցախը երբեւէ Ադրբեջանի կազմում եղե՞լ է։

- Դուք գիտեք, որ այդ հարցը գնում է դեռեւս առաջին աշխարհամարտից հետո, այսինքն՝ միշտ էլ եղել է իրավիճակ, քննարկվել է թե՛ Փարիզում՝ բանակցությունների ընթացքում, թե՛ Սովետական Միության ընթացքում։

- Դուք ասացիք՝ 1995 թվականից եք ԱԳՆ-ում, ու վստահ եմ՝ գիտեք, որ Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում ու չի լինելու։ Հիմա ինչո՞ւ է ինչ-որ բան փոխվել Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության եւ դիրքորոշման մեջ։

- Ես նորից ասացի, որ մեր դիրքորոշումը նույնն է, ինչ որ կա։ Մենք երբեւիցե չենք արել մի հայտարարություն, որը կհակասեր հիմիկվանին։ Բայց խոսքը գնում է նաեւ... Ես նոր նշեցի՝ ինչ է անհրաժեշտ դրա համար. միջազգային կազմակերպությունների կողմից համապատասխան քայլերի իրականացումը։

- Դուք կարո՞ղ եք գոնե խոստանալ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

- Լավ, էդ պրովոկացիոն հարցերից երեւի Դուք էլ եք արդեն հոգնել։ Էդքան Ձեզ ասում եմ... Ի՞նչ եք ուզում, ի՞նչ եք սպասում, որ ասեմ կամ չասեմ։ Մանիպուլյացիա է, որով օգնում եք թշնամուն, էլի։

- Այդ մանիպուլյացիաները մենք ամեն օր տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից։

- Ես այլեւս ոչ մեկին չեմ տալու բան․․․ ինտերվյու։

ՀԳ․ Զրույցի վերջին հատվածում Հովհաննիսյանն արդեն ոգեւորվել ու համարյա գոռում էր այնպես, որ անցորդներն ապշահար նրան էին նայում, թե ինչպես է բղավելով հետ ու առաջ անում, հեռանում, հետո նորից մոտենում, ինչ-որ բան ասում, ապա դարձյալ հեռանում՝ չկողմնորոշվելով՝ հեռանա՞, թե՞ մի երկու խոսք էլ ասի լրագրողին։ Երբ, ի վերջո, հանդարտվեց ու հեռացավ, անցորդներից մի կին, որ հետեւում էր այդ տեսարանին, ասաց․ «Չե՞ք տեսնում՝ ոչ մի հարցի չէր կարողանում պատասխանել»։

 

Պարույր Հովհաննիսյան Արցախ Հայաստան հարցազրույց

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին