f

Անկախ

Արթուր Բազեյան․ «Պատրաստ եմ ռինգում արնաքամ լինել հանուն երկրիս»


Հոկտեմբերի 18-ից 30-ը Սլովենիայում կայացած «Արծաթե գոտի» միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները փայլուն հանդես եկան և, նվաճելով 9 մեդալ՝ 3 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե, հավաքկանների պայքարում գրավեցին 2-րդ տեղը։
57 կգ քաշային կարգում հավասարը չունենալով և հաղթանակած մենամարտեր անցկացնելով պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեց արթուր Բազեյանըյանը։ Հայ մարզիկը եզրափակչում փայլեց՝ 5։0 հաշվով հաղթելով 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն, իսպանացի Գաբրիել Էսկոբարին։  
Անկախի հետ զրույցում Արթուրը կիսվում է տպավորություններով՝ խոսելով նախապատրաստական շրջանի և եզրափակչում  հաղթելու լրացուցիչ մոտիվացիա ունենալու մասին։


- Շնորհավորում ենք Մարիբորում տպավորիչ մենամարտեր անցկացնելու և հաղթողի կոչումը նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել ստուգատեսին։
-Շնորհակալ եմ։ Մրցաշարից առաջ հավաքականի  գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ թիմով անցկացրել էինք մարզումային հավաք։ Մարզումների ժամանակ շեշտը դրել էինք տեխնիկական ու ֆիզիկական վիճակի բարելավման վրա։
Յուրաքանչյուր մրցաշարից առաջ ես ունենում եմ մեկ նպատակ' հաղթել և  այս մրցումը ոչնչով չէր տարբերվում մնացածից։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր ելույթներ մասին ի՞նչ կասեք։
-Մրցաշարը լավ էր կազմակերպված։ Եվրոպայի առաջնությունից հետո սա առաջին ստուգատեսն էր։ Շատ գոհ եմ ելույթիցս․ համենհայնդեպս ուժերիս ներածին չափով պայքարեցի։  Մրցակիցներս բավական փորձառու էին։ Կառանձնացնեմ եզրափակիչ մենամարտս․ մրցակիցս իսպանացի, բավական ուժեղ բռնցքամարտիկ Գաբրիել Էսկոբարն էր։ Նա, նախքան ինձ, միշտ հաղթել էր հայ մարզիկներին, և այս հանգամանքը լրացուչիչ մոտիվացիա էր ինձ համար։ Փառք Աստծո, ստացվեց հաղթել։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Ինչպես ցանկացած հաղթանակ, այս հաղթանակն ինձ տվեց վստահություն և փորձ։ Ցանկացած հաջողություն մարզիկին տալիս է առաջ գնալու ցանկություն, ինչն ամենակարևորն է։ Սպորտում հաջող արդյունքների հասնելու համար պետք է ուղղակի լուռ աշխատել։ 


-Հայաստանի հավաքականը բավական հաջող հանդես եկավ՝   9 մեդալ նվաճելով։ Ի՞նչ եք զգում, երբ միջազգային հարթակում ներկայացնում եք հայոց եռագույնը։
-Թիմում յուրաքանչյուրի հաղթանակը մեծ ոգևորությունն է մեզ համար։ Թիմում տիրում է ընտանեկան մթնոլորտ և բոլորը միտված են դեպի մեծ հաղթանակներ։ 
Երբ դուրս ես գալիս ռինգ ու մենամարտի ժամանակ հայացքդ մի պահ հառնում է հայոց եռագույնին, պատասխանատվությունը եռակի  շատանում է։ Պատրաստ եմ ռինգում  արնաքամ լինել հանուն երկրիս։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Առաջիկայում պետք է մասնակցեմ Հայաստանի առաջնությանը։  2023-ը նախաօլիմպիական տարի է, ուժերս կենտրոնացնելու եմ վարկանիշային մրցաշարերի վրա։
Ցանկանում եմ անպայման նշել, որ իմ հաջողությունների համար պարտական եմ Աստծոն։ Ողջ փառքը Տիրոջը։

բռնցքամարտ Սպորտ չեմպիոն ոսկե մեդալ Արթուր Բազեյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին