f

Անկախ

Ատեստավորման գործընթացը սխալ հիմքի վրա դնելը և անհրաժեշտ մեխանիզմների չապահովումը զինված ուժերից զանգվածային ազատումների է բերելու


Զինված ուժերում ատեստավորման գործընթաց սկսելու և դրա հիմքով հավելավճարներ տրամադրելու վերաբերյալ տարբեր առիթներով խոսել եմ։

Այս պրոցեսի հետ կապված մի քանի դիտարկումներ ևս։

Ատեստավորման կարգը սահմանելու է կառավարությունը, սակայն դեռ պարզ չի, թե ըստ մասնագիտությունների, ծառայության առանձնահատկությունների, որքանով դրա անցկացումը կհամապատասխանի «հողի վրա» ծառայության առաջնահերթությունների և որքանով արդարացի պահանջներ կսահմանի զինծառայողների համար։

Շատ մեծ խնդիր է լինելու գործընթացի նկատմամբ վերահսկողությունը, որովհետև արդարության, կոռուպցիոն ցանկացած ռիսկ կարող է զինված ուժերին շատ ավելի մեծ վնաս, բարոյալքման հանգեցնել, քան այսօր դիտվում է։

Դեռ չեմ խոսում այն մասին, որ ատեստավորման գործընթացը սխալ հիմքի վրա դնելը և անհրաժեշտ մեխանիզմների չապահովումը զինված ուժերից զանգվածային ազատումների է բերելու։

Մեկ այլ՝ շատ կարևոր հանգամանք։ Զինված ուժերում չփորձարկված խրախուսման համակարգ ներդնելուց առաջ անհրաժեշտ էր զինծառայողների բազային աշխատավարձն ու մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարը էականորեն բարձրացնել։

Հակառակ դեպքում, եթե նույնիսկ Զինված ուժերի անձնակազմի 60-70%-ն էլ կարողանա հաղթահարել ատեստավորումը, ապա Զինված ուժերի առաջ դրվող խնդիրների առումով լուրջ խնդիրներ են առաջ գալու։

Կարծում եմ, որ հասարակության ներսում էլ առկա է կոնսենսուս առ այն, որ մեր գլխավոր խնդիրը անվտանգությունն է, ինչը նշանակում է, որ ըստ անհրաժեշտության, պետք է նույնիսկ կրճատել այլ ոլորտներում, ուղղություններում նախատեսված հավելյալ հատկացումները, պարգևավճարները և լուրջ գումարներ ուղղել Զինված ուժերին՝ սոցիալականից մինչև առաջնագիծ, սպառազինության ձեռքբերում։

Տիգրան Աբրահամյան ՖԲ Գրառում Զինված ուժեր ատեստավորում Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին