f

Անկախ

Նույնիսկ ՔՊ-ականներն են հարցազրույցներ տալիս, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը չի նշանակում, որ կայուն խաղաղությունը գալու է․ Վահրամ Բալայան․ «Առավոտ»


«Առավոտ» թերթը գրում է․ ««Մտահոգությունները կփարատվեն այն ժամանակ, երբ որ առարկայական, որոշակի արդյունքներ լինեն եւ հասկանալի լինի, որ անցնում ենք ինչ-որ ճանապարհ՝ արդյունք ստանալու համար: Ցավոք, առ այս պահը, դա չկա»,- «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Վահրամ Բալայանը:

- Ֆրանսիայի Հանրապետության Սենատը՝ 296 «կողմ» ձայներով, ընդունեց Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող  բանաձեւ։ Ինչպե՞ս եք գնահատում Սենատի այդ քայլը, գործնականում բանաձեւն ի՞նչ ազդեցություններ կարող է ունենալ՝ նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ կառավարության համար Սենատի որոշումը պարտադիր կատարման ենթակա չէ:

- Ընդհանուր առմամբ, Սենատի որոշումը կարելի է դիտարկել որպես նախորդ որոշումների շարունակություն՝ Ֆրանսիայի Սենատի վերին եւ ստորին պալատների որոշումների՝ Արցախի Հանրապետության ճանաչման հետ կապված: Իհարկե, օրենսդիր մարմնի այդ որոշումները, Ֆրանսիայի կառավարության համար պարտադիր իրագործման ծրագիր չէ, բայց, համենայնդեպս, ինչ-որ առումով, կարելի է համարել ուղենիշ՝ հետագա գործողությունների համար: Մյուս կողմից, Ֆրանսիան՝ ԵՄ առաջատար այդ երկիրը, մանավանդ վերջին շրջանում, ավելի ակտիվ, նորից արձանագրում է, որ Արցախի հարցը լուծված չէ, թեեւ Ադրբեջանը խոսում է այն մասին, որ 2020 թվականի պատերազմի արդյունքում հարցը կարգավորված է, ապա Ֆրանսիան արձանագրում է՝ Արցախի հարցը գոյություն ունի եւ այն լուծելու անհրաժեշտություն ունի: Կարծում եմ, որ դա հնարավորություն կտա նաեւ, մյուս երկրների համար քննարկման դաշտ բացելու: Իհարկե, դա ինքն իրեն չի լինում, դա աշխատանքի արդյունքում է լինելու եւ հայկական դիվանագիտությունն այստեղ մեծ աշխատանքի խնդիր ունի: Իսկ աշխատանքի պարագայում, հնարավոր է ամեն ինչի հասնել:

Իհարկե, աշխարհաքաղաքական զարգացումներն էլ իրենց դերակատարումն ունենում են, բայց քանի որ մենք ամեն օր ականատես ենք լինում փոփոխությունների, ուստի, պետք է, այսպես ասեմ՝ հարմար դիրքավորվել՝ հարցն առաջ տանելու եւ լուծելու համար:

- Պարոն Բալայան, մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը խոսեց արցախահայությանը սպառնացող ցեղասպանության վտանգի մասին. կարելի՞ է այս համատեքստում դիտարկել Սենատի ընդունած բանաձեւը եւ Ձեր կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկրները եւս կհետեւե՞ն Ֆրանսիայի քայլին:

- Իհարկե, ցեղասպանության վտանգը միշտ էլ առկախված է եւ թե ԵՄ անդամ երկրների, եւ ՌԴ-ի, եւ ԱՄՆ-ի արձագանքները երբեմն նաեւ դրանից է բխում: Նոյեմբերի 16-ին էլ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանին կոչ էր արել՝ շարունակել բանակցային գործընթացը, «պահպանել կրակի դադարեցումը, զերծ մնալ սադրանքներից, ուսումնասիրել Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցները` հանուն խաղաղության համար պայմանների ստեղծման». այսինքն, այս ամենը խոսում է նրա մասին, որ մտահոգություն կա, մանավանդ Մինսկի խումբը ներկայացնող երկրների մոտ՝ անկախ նրանից, իրար հետ համագործակցում են, թե՝ ոչ: Այս հարցում՝ տարածաշրջանում խաղաղություն  ապահովելու տեսանկյունից, համենայնդեսպ, միակամ են եւ, ընդհանրապես,  Ադրբեջանի գործողություններին գնահատական տալու տեսանկյունից. մեկը բաց տեքստով է ասում, մյուսն՝ ակնարկում է: Ընդհանրացնելու պարագայում՝ բոլորը տեսնում են Ադրբեջանի նախահարձակ գործողությունները՝ ՀՀ տարածքների բռնազավթման հետ կապված, ուժի կիրառման սպառնալիքները եւ ըստ այդմ էլ, համապատասխան արձագանքներ են տալիս:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն, որ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հրապարակային խոսեց արցախահայության ցեղասպանության վտանգի մասին, այն դեպքում, երբ մի քանի տարի շարունակ բոլորն են խոսում այդ մասին, իսկ ինքն անտեսելով դա, համառորեն խաղաղության օրակարգ է առաջ մղում:

- Նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն այս օրերին հարցազրույցներ են տալիս, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն, իհարկե, չի նշանակում, որ կայուն խաղաղությունը գալու է... Գուցե իրենց են ապահովագրում, հետագայում արդարանալու ինչ-որ հիմքեր են ստեղծում եւ այլն: Համենայնդեպս, հնարավոր է, նաեւ իրենք էլ են տեսնում, որ այդ ճանապարհը, որով այս երկու տարիներին իրենք անցել են, արդյունավետ չի: Այսինքն, առարկայական խաղաղությունը պետք է երկկողմանի լինի, միակողմանի լինել չի կարող: Այդ հարցով

շատ երկրներ են շահագրգռված, հետեւաբար, դա բավականին բարդ հարց է եւ միայն ու միայն խոսել, որ Հայաստանը խաղաղություն է ցանկանում, կստորագրեն եւ վաղը  խաղաղությունը կլինի, ցավոք, դա այդպես չէ:

- «Եվ ես հիմա կարող եմ ասել, որ կառավարությունը շատ վաղուց՝ դեռեւս 2021 թվականի հունվարից այդ պայմանավորվածությունն ընդունել է, դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով: Եվ ես շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, որ թեման, այնուամենայնիվ, պարզաբանելու հնարավորությունը մեզ համար ընձեռեց: Եվ եթե մեր կառավարության դիրքորոշումը «խուսափողական» է, ըստ էության, այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը, իրենք էլ գուցե վստահ չլինելով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: Ինչո՞ւ եմ ասում վստահ չլինելով, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ ես շատ վաղուցվանից այդ դիրքորոշումը կիսել էի, եւ պիտի որ  այնտեղ այդ տեղեկատվությունն արձանագրված լիներ: Եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է եւ համարում է, որ Հայաստանը պետք է մերժի Ռուսաստանի առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք դրա մասին բարձրաձայն հայտարարեն»,- երեկ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Այս մասին ի՞նչ կասեք:

-Այո, այդ հայտարարությունն առաջին անգամ չենք լսում, Արցախի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ էլ ինքն ասել է, որ ընդունելի է ռուսական տարբերակը: Պարզապես, հարցեր կան, որ մենք մանրամասներից, նրբություններից շատ տեղյակ չենք լինում: Իհարկե, մեկնաբանություններ են լինում, հաղորդագրություններ են տրվում, բայց ամբողջ հարցերի շրջանակը, որոնք քննարկվել են, արդյո՞ք ներկայացվում է հասարակությանը: Չնայած, ես այն կարծիքին չեմ, որ հասարակությանն ամեն ինչ պետք է ներկայացնել, քանի որ շատ հարցեր նախապատրաստական կամ քննարկումների փուլ են ապրում... Այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունը այդ մասին հայտարարել է, բայց թե ինչքանո՞վ է դա ազնիվ կամ ինչքանո՞վ է անկեղծ՝ ժամանակն ու հետագա գործընթացները ցույց կտան:

- Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ տվե՞լ եք Ձեզ հետաքրքրող հարցերը, ստացե՞լ եք պատասխանները, փարատվե՞լ են Ձեր մտահոգությունները:

- Այդ մասին շատ ենք խոսել, բացատրություններ տրվել են՝ տարբեր մակարդակներում: Չէ, իհարկե, ո՞նց կարող է փարատված լինեն: Կփարատվեն այն ժամանակ, երբ որ առարկայական, որոշակի արդյունքներ լինեն եւ հասկանալի լինի, որ անցնում ենք ինչ-որ ճանապարհ՝ արդյունք ստանալու համար: Ցավոք, առ այս պահը, դա չկա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վահրամ Բալայան խաղաղության պայմանագիր ՔՊ Հայաստան հարցազրույց

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին