f

Անկախ

Հունաստանի արտգործնախարարը հրաժարվել է իջնել ինքնաթիռից Տրիպոլի ժամանելուց հետո և հեռացել


Լիբիայի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, որը պաշտոնական այցով ժամանել է այդ երկրի մայրաքաղաք Տրիպոլի, հրաժարվել է իջնել ինքնաթիռից և հետ է վերադարձել։ Նախարարը հայտարարել է, որ հավանություն է տվել Տրիպոլի Հունաստանի արտգործնախարարի այցին՝ «չնայած Լիբիայի ինքնիշխանության վերաբերյալ Աթենքի անհավասարակշիռ հայտարարություններին»։

Լիբիայի ազգային միասնության կառավարության արտաքին գործերի նախարար Նաջլա Մանկուշն անձամբ է սպասել նախարարին հինգշաբթի առավոտյան օդանավակայանում։ «Սակայն տեղի ունեցավ անսպասելի և վրդովվեցուցիչ մի բան. նախարարը հրաժարվեց իջնել ինքնաթիռից և վերադարձավ այնտեղ, որտեղից եկել էր՝ չբացատրելով պատճառները», – ասվում է արաբական երկրի ԱԳՆ հայտարարության մեջ, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Լիբիայի ԱԳՆ-ն նշել է, որ դատապարտում է նման պահվածքը և խոստացել է համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Սպասվում էր, որ հինգշաբթի օրը Դենդիասը կայցելի արևելյան Լիբիա, որտեղ նա բանակցություններ կվարի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ակիլա Սալեհի և լիբիացի այլ պաշտոնյաների հետ համագործակցության ամրապնդման շուրջ։

Ավելի վաղ Դենդիասը հայտարարել էր Հունաստանի և Լիբիայի միջև  տնտեսական գոտիները սահմանազատելու մտադրության մասին, հենց որ Լիբիայում ընտրված կառավարություն հայտնվի։ Բանն այն է, որ Հունաստանը չի ճանաչում Թուրքիայի ստորագրած համաձայնագիրը Տրիպոլիի կառավարության հետ։

2019 թվականի նոյեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը, որը վերահսկում է երկրի միայն մի մասը, ստորագրել է ռազմական ոլորտում համագործակցության և ծովային փոխըմբռնման հուշագրեր։

Վերջինը դարձել է դիվանագիտական վեճերի պատճառ։ Թուրքիան հրապարակել է ծովային գոտիների քարտեզ՝ «հաշվի առնելով թուրք-լիբիական հուշագիրը», ըստ որի այն ջրերի զգալի մասը, որոնք Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին, անցնում են Թուրքիային։ 
 

Հունաստան Լիբիա Աշխարհում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին