f

Անկախ

Նյարդաբանները պարզել են, թե ինչպես է մարմնական պատիժն ազդում դեռահասների ուղեղի վրա


Մարմնական պատիժները  ազդում են ուղեղի ակտիվության վրա, ինչպես նաև  դեռահասների մոտ մեծացնում դեպրեսիայի և  տագնապի  հավանականությունը։ Նման եզրակացության են եկել Ֆլորիդայի համալսարանի նյարդաբանները։ Աշխատանքը հրապարակվել է Biological Psychiatry: Cognitive Neuroscience and Neuroimaging ամսագրում: Գրում է Gazeta.ru-ն։

Հետազոտությանը մասնակցել են 11-14 տարեկան 149 դեռահասներ: Բոլոր կամավորները պետք է ավարտեին մի խաղ, որտեղ նրանք պետք է գուշակեին գումարի չափը: Այս ընթացքում գիտնականները գրանցել են բոլոր հետազոտվողների  էլեկտրաուղեղագրությունը,  որպեսզի գնահատեն նյարդային պատասխանները սխալին և ճիշտ պատասխանը (պարգևատրումը):

Երկու տարի անց բոլոր մասնակիցները և նրանց ծնողները լրացրել են մի շարք հարցաթերթիկներ՝ երեխաների մոտ անհանգստությունն ու դեպրեսիան բացահայտելու, ինչպես նաև դաստիարակության ոճը գնահատելու համար: Պարզվել է, որ  հետազոտության  այն մասնակիցների մոտ, որոն ֆիզիկական պատժի են ենթարկվել, անհանգստություն և դեպրեսիա  է առաջացել։

Դեռահասները կրկին անցել են  էլեկտրաուղեղագրության  առաջադրանք: Ֆիզիկական պատժի ենթարկված երեխաները սխալի նկատմամբ ավելի ընդգծված արձագանք են ունեցել, իսկ պարգևատրմանը՝ բութ:

«Մենք տեսնում ենք, որ նյարդային համակարգի ուժեղացված արձագանքը սխալներին կապված է անհանգստության հետ, իսկ պարգևատրման նվազեցված արձագանքը կապված է դեպրեսիայի հետ: Հետեւաբար, մարմնական պատիժը բացասաբար է անդրադառնում նյարդային համակարգի զարգացման վրա»,- նշել են գիտնականները։

Հետազոտողները կշարունակեն ուսումնասիրել դեռահասների շրջանում դեպրեսիայի և անհանգստության մեխանիզմները՝ երեխաների շրջանում այս պայմանների համար արդյունավետ բուժում առաջարկելու համար:

Աշխարհում առողջական դեռահասներ դեպրեսիա մարմնական պատիժ

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին