Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող բացառվել Քսանյակի խմբից (G20): Այս մասին նա հայտարարել է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
Լոնդոնը սերտորեն համագործակցում է G20-ի գործընկերների հետ՝ հստակ ուղերձ հղելու, որ միջուկային սպառնալիքներն անընդունելի են, ասել է նա:
«Ներկայիս դարաշրջանը չպետք է լինի պատերազմի դարաշրջան. Կարծում եմ, որ Ռուսաստանը հստակ լսել է այս ուղերձը»,- ասել է նա։
Ավելի վաղ ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել էր, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդունել է բանաձեւ, որով կոչ է անում Ռուսաստանին բացառել G20-ից։
Մինչ այս G20-ի երկրների ղեկավարները հաստատել են գագաթնաժողովի արդյունքներով ամփոփիչ հռչակագիրը։
G20-ի հաստատված հռչակագրում ասվում է, որ G20 երկրների մեծ մասը խստորեն դատապարտում է Ուկրաինայի հակամարտությունը, սակայն «կային այլ կարծիքներ»։ Փաստաթղթում ընդգծվում է, որ միջազգային իրավունքը պետք է խստորեն պահպանվի, իսկ միջուկային զենքի կիրառման սպառնալիքն անընդունելի է։