f

Անկախ

Օդում մշտապես կախված է իրավական տեռորի ուրվականը


Մեր կյանքը 2018թ-ից այս կողմ վերածվել է իրավական լուրերի քրոնիկոնի։
Վերջին շրջանում այդ քրոնիկոնը լցրել են իրավապահների, այսպես կոչված, «ուտեչկաները»։ Երբ դեռ չհարուցված քրեական գործերով, կամ հարուցված, բայց դեռևս չպարզված հանգամանքներով գործերով «մեր ունեցած տեղեկություններով» հայտարարվում է այս կամ այն քաղաքական կամ հանրային գործչի նկատմամբ հնարավոր քրեական հետապնդման մասին։ «Ուտեչկաներով» մենք իմանում ենք, որ պատրաստվում են մեկին կալանավորել, մյուսին՝ զրկել անձեռնմխելիությունից, երրորդին՝ արգելել երկրից ելքը։ Հետո այդ լուրերը իրականություն են դառնում։ Օդում մշտապես կախված է իրավական տեռորի ուրվականը։

Զուգահեռ իրականությունում իրական, շոշափելի հանցագործությունների աճ է։ Զուգահեռ իրականությունում սահմռկեցուցիչ մարդասպանություններ են, օրեցօր աճող ինքնասպանություններ, մարդկային կորուստներով ավտովթարներ։ Ես չեմ ակնարկում, որ սրանք անտեսանելի թելերով կապված են միմյանց հետ, բայց մի բան ակնհայտ է՝ ձևավորվել է բարոյալքված հանրային մթնոլորտ, որը չի կարող չունենալ սարսափելի հետևանքներ։

Ընդամենը երկու շաբաթ առաջ ծանր ավտովթարը խլեց չորս երիտասարդի կյանք։ Հետո Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց բոլորիս։ Մենք սկսեցինք մեղադրել հարևանին, որ որոշել էր «հայի պես» չխառնվել աղմուկին, հետո որոշեցինք, որ հայը չէր կարող նման դաժանությամբ սպանություն գործել, ու էլի ինչ-որ բաներում համոզեցինք ինքներս մեզ։ Դրանից մեկ օր անց լսեցինք սպանված սպայի կնոջ ինքնասպանության մասին։ Ցանկը կարելի է անվերջ շարունակել՝ ներառելով վերջին մի քանի տարիներին տեղի ունեցած ծանր դեպքերը։

2021 թվականին 2020-ի համեմատությամբ հանցագործություններն աճել են 14.3 տոկոսով, իսկ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործություններն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5237 դեպքով։ Եվ թեև Դատախազությունը իր պարզաբանման մեջ նշել էր, որ արձանագրված դեպքերի քանակական աճի պատկերը պայմանավորված է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի իրավակարգավորումների, պահանջների ազդեցությամբ վարվող վիճակագրության մեթոդաբանության փոփոխությամբ, բայց դրանից իրականությունը չի փոխվում։

Իրականությունը մնում է այն, որ մի կողմից տեղի է ունենում իրավական ռեպրեսիա, մյուս կողմից ակնհայտ է ներհասարակական ագրեսիայի կտրուկ ուժեղացումը, որը հանգեցնում է սահմռկեցուցիչ հանցագործությունների։ Ինչ-որ շատ կարևոր բան մեր հասարակության մեջ սխալ է գնում, և եթե չհասկանանք​ սրա ակունքները, ապա հետևանքները լինելու են ողբերգական։

Երբ 2018-ից նոր էր թափ հավաքում դատաիրավական տեռորի մեքենան, ես և շատերը զգուշացնում էինք վտանգավոր ծուղակի մասին՝ ապօրինությունների դեմ պայքարի ժամանակ երբեք չառաջնորդվել քաղաքական նպատակահարմարությունով կամ քաղաքական նախասիրություններով։
Դատաիրավական ապօրինությունների դեմ պայքարը ուղղակի նշանակում է պայքարի ապօրինության դեմ, պայքար իրավական կամայականության դեմ։
Ցավոք, միշտ չէ, որ մենք խուսափեցինք այդ ծուղակից։

Այս հարցերին է, որ վաղը կանդրադառնանք Այլընտրանքային նախագծեր խմբի «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում կազմակերպվող պանելային քննարկման ընթացքում՝ իրավաբանների և հանրային գործիչների մասնակցությամբ։


Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Էլինար Վարդանյան Այլընտրանքային  նախագծեր խումբ Հայաստան

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ավելին
Ավելին