f

Անկախ

«Հայկական մեծ վիճակախաղի» հետևանքները․ Մարինե Սուքիասյան


Երեկ վարչապետը, պարետը, առողջապահության նախարարը պաշտոնապես վերցրեցին պատասխանատվությունը՝ մայիսի 4-ից մեկնարկող «հայկական մեծ վիճակախաղի» հետևանքների համար։  

Այսօրվանից պետությունը մտնում է նոր փուլ՝ լի անկանխատեսելի ռիսկերով և, շեշտում ենք, նախադեպը չունեցող սցենարով։  

Փաստենք.  

ա/ Որևէ պետություն հիվանդացության աճի պայմաններում չի գնացել կարանտինի թուլացման։  

բ/ Առանց թեստավորումների քանակի էական ավելացման՝ կարանտինի թուլացումը կույր խաղի է նման։ Մի պահից անհնար է լինելու տիրապետել իրականությանը  

Գ/ Առանց հիվանդանոցային ռեզերվների էական ավելացման՝ կարանտինի թուլացումը նմանվում է ավանտյուրայի։  

Դ/ Որպես ամենահավանական սցենար նշվում է այսուհետ ասիմպտոմ և թեթև հիվանդներին տնային պայմաններում մեկուսացնելու տարբերակը։ Արդյո՞ք, իշխանությունը չի հասկանում, որ Հայաստանում բնակարանային պայմաններն այնպիսին են, որ մեծամասնությունը չունի տնային պայմաններում մեկուսանալու հնարավորություն։ Ի դեպ, նախարար Թորոսյանը բարձրաձայնում է, որ ասիմպտոմ կամ թեթև հիվանդը կարող է դառնալ այլոց ծանր հիվանդության կամ մահվան պատճառ։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե 2 սենյականոցում 5-6 հոգով ապրող մարդիկ, ինչպես կարող են մեկուսանալ։  

Պարետ Ավինյանի զգուշացումը, թե իրավիճակի վատթարացման դեպքում ամեն պահի կարող է վերադարձ լինել դեպի ավելի խիստ սահմանափակումների ռեժիմի, հակասական զգացողություններ է  

առաջացնում։ Չի բացառվում, որ Ավինյանը ուղղակի գտնվում է վարչապետի իմպուլսիվ քաղաքական ազդեցության տակ, և չի կարողացել կասեցնել նմանօրինակ ավանտյուրան։  

Կա վարկած, որ իշխանությունը շատ լավ հասկանում է ռիսկերը, բայց ունի իր հաշվարկները, այն է՝ մայիսի 14-ին լրանում է արտակարգ դրության վերջնաժամկետը, և դրանից հետո մի քանի օրվա ընթացքում իշխանությունը, վկայակոչելով հիվանդների թվի կտրուկ աճը, նորից արտակարգ դրություն կհայտարարի։ Իսկ իշխանությանը արտակարգ դրություն պետք է նաև քաղաքական պրոցեսները հետաձգելու համար։ Ակնհայտ է, որ լուրջ սոցիալական լարվածություն է կուտակվում։  

Կա նաև ամենապարզ վարկածը՝ իշխանությունը պարզապես չգիտի՝ ինչ անել։ Իսկ հայ հասարակության մի զգալի հատվածի համար սահմանափակումների թուլացումը նույնականացվում է վիրուսի վերացման հետ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասում է, որ եթե մենք կարողանանք մեր աշխատանքի վայրում, ընտանիքում, փողոցում, տարբեր միջավայրերում պահպանել կանոնները, կկարողանանք հարմարվելով գնալ առաջ, իսկ եթե չկարողանանք, կունենանք պայթյունավտանգ բռնկումներ, երբ Հայաստանում հնարավոր է վարակված լինի 500 հազար քաղաքացի, տասնյակ հազարավոր հոսպիտալացվածներ, հազարավոր մահեր:  

Իսկ եթե իսկապես հասարակությունը չկարողանա պահել կանոնները: Ստացվում է, որ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ոչ թե պետության, այլ հասարակության՝ ժողովրդի վրա: Ամբողջ խնդիրն այն է, որ նման պայմաններում սահմանափակումների էական թուլացումը, ամենայն հավանականությամբ, բերելու է հիվանդների թվի զգալի աճի։ Ինչ հաշվարկ էլ որ ունենա իշխանությունը, դրա հիմքում դրվում է տասնյակ հազարավոր մարդկանց առողջությունը։  

Մարինե Սուքիասյան  

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Մարինե Սուքիասյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին