f

Անկախ

Լեզվի կոմիտեն հրապարակել է «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լեզվական կյանքի ուրվագծային պատկեր» տեղեկագիրը


ՀՀ ԿԳՄՍ նախարարության լեզվի կոմիտեն հրապարակել է «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լեզվական կյանքի ուրվագծային պատկեր (2019-2022 թթ.)» տեղեկագիրը,  որտեղ ամփոփ ներկայացվել է տվյալ ժամանակահատվածի լեզվավիճակը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, քոր ՀՀ լեզվի կոմիտեն արձանագրել է, որ շարունակում է ապահովել մեր երկրի ողջ տարածքում պետական լեզվի գործառելու բացառիկ իրավունքի իրացումը և ազգային փոքրամասնությունների լեզուների՝ օրենսդրությամբ երաշխավորված իրավունքների պաշտպանությունը:

Այս գործընթացը ենթադրում է տեղեկույթի մշտական հավաքում ու մշակում, պահանջում և միաժամանակ հնարավորություն է ընձեռում՝ հասարակությանը տրամադրելու առկա լեզվավիճակին առնչվող ամփոփ տեղեկություն:

Տեղեկագրի պատրաստման աշխատանքները ղեկավարել է  Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Հեղինակային խումբը կարևորել է տեղեկությունների ընտրանքի հարցը։ Տեղեկագիրը կազմվել է՝ սահմանելով չափորոշիչներ, որոնցից առաջնայինը ժամանակատարածականն է։

Տարածական առումով նյութը ներառում է Հայաստանը, Արցախը և Սփյուռքը։ Աշխատանքում առաջնայնությունը վերապահվել է իրողությունների և գործընթացների լեզվաքաղաքական կողմին, հաշվի են առնել նաև պետական քաղաքականությանն ուղղակիորեն չառնչվող դեպքերը։

Տեղեկագրում զետեղված յուրաքանչյուր տեղեկույթին կից տրված է ՔյուԱռ ծածկագիր (QR code), որն ապահովում է տեղեկույթի հավաստիությունը։

 Աղավաղումներից խուսափելու նպատակով ներկայացված են հրապարակային խոսքի և տեքստերի մի շարք մեջբերումներ  (իրավական փաստաթղթեր, հոդվածներ, ելույթներ, անոտացիաներ և այլն)։ Հենց այդ նկատառումով չեն թարգմանվել, այլ տառադարձվել ու բացատրվել են այս պահին հայերեն համարժեք չունեցող որոշ օտար բառեր։

Տեղեկագրից կարելի է տեղեկանալ, որ Լեզվի կոմիտեն 2019-2021 թթ․ և 2022 թ․ առաջին կիսամյակում մշտադիտարկել է զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների ու հաղորդումների, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի նիստերի լեզուն։ Մշտադիտարկման արդյունքները վերլուծվել են գրական հայերենի կանոններից շեղումներն արձանագրող ամփոփագրերում։ Կազմվել և հասցեատերերին է ուղարկվել 84 ամփոփագիր։

Կոմիտեի կայքում, ֆեյսբուքյան էջում, տարբեր թերթերում, ամսագրերում ու կայքերում հրապարակել է լեզվական տարաբնույթ խնդիրներին ու տարածված լեզվական սխալներին, հայկական և թարգմանված գեղարվեստական ֆիլմերի, մուլտֆիլմերի լեզվին անդրադարձող շուրջ 300 հոդված ու թղթակցություն։

Հայերեն նոր բառերի էլեկտրոնային շտեմարան կազմելու նպատակով Լեզվի կոմիտեում մուտքագրվել է շուրջ 20 000 բառահոդված։ Մուտքագրվել է նաև էլեկտրոնային տերմինային շտեմարանի 10 000 բառային միավոր։

Ամենամսյա պարբերականությամբ Լեզվի կոմիտեն հրապարակել է հորդորակներ։ Դրանք օտար բառերի հայերեն համարժեքների ցանկեր են, լեզվական սխալների, շփոթությունների վերլուծություններ։ Հորդորակներն ուղարկվում են պետական կառավարման մարմիններին, Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների։ Այս ցանկերն ու վերլուծությունները զետեղվում են կոմիտեի կայքում և սոցիալական էջերում։ Օտար բառերի (մոտ 1000 միավոր) հայերեն համարժեքների ցանկերը կարելի է տեսնել կայքի «Օտար բառեր» բաժնում:

Նշվում է նաև, որը ՀՀ կառավարության հնգամյա (2021-2026 թթ.) ծրագրով կդիտարկվեն Հայաստանում արևմտահայերենին հատուկ կարգավիճակ տալու օրենսդրական հնարավորությունները: Նախատեսվում է կազմակերպել արևմտահայերենի պահպանությանն ուղղված կրթական և գիտական միջոցառումներ, որոնց շնորհիվ ամրապնդվելու է արևմտահայերենի կարգավիճակը բարձրագույն կրթության, հանրակրթական և լրացուցիչ ուսումնական ծրագրերում:

Տեղեկագրում անդրադարձ է արվում նաև Սփյուռքում հայերենի դասավանդման նպատակով տարբեր համայնքներում ստեղծված առցանց հարթակներին և հաստատություններին, արտերկրում գործող հայագիտական կենտրոններին, ինչպես նաև հայերենի պահպանությանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցերի:

Հատուկ շեշտադրվել են լեզվաքաղաքական հարաբերությունները՝ դրանք դիտարկելով ազգային և պետական փոխհարաբերությունների համատեքստում:

Ներկայացվել է նաև հայերենի թվայնացման գործընթացը:

«Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լեզվական կյանքի ուրվագծային պատկեր (2019-2022 թթ.)» տեղեկագիրը զետեղված է Լեզվի կոմիտեի պաշտոնական կայքում։

Լեզվի կոմիտե խմբագրի ընտրանի Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին