f

Անկախ

Պետությունը ձեր վստահելի գործընկերն է և ջանք չի խնայում կրթության որակը. Դումանյանը՝ ուսանողներին


ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ ուսանողներ,

Ջերմորեն և բարի մաղթանքներով շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:

Ուսանողներն ամբողջ աշխարհում հասարակության շարժիչ ուժն են, կարծրատիպերի դեմ պայքարների և հաղթանակների, փոփոխությունների ու նորարարությունների խորհրդանիշը: Դուք գտնվում եք կյանքի այն փուլում, որտեղ բացահայտում եք աշխարհը, ճանաչում կյանքն ու միջավայրը՝ որդեգրելով ձեզ համար կենսական և ուղենշային սկզբունքներ:

Կրթության, գիտելիքի, իմացության անսպառ աշխարհում կերտելով ինքներդ ձեզ՝ առաջնային համարե՛ք նաև ձեռքբերումները`դրանք ծառայեցնելով ի շահ պետության, ի նպաստ ձեր համայնքի ու միջավայրի վերափոխման: Կայացե՛ք և զարգացե՛ք ձեր ընտրած մասնագիտությամբ, ձգտե՛ք լավագույնին, դարձե՛ք լավագույնը. ձեզնից է կախված այս աշխարհն օր առաջ ավելի լավը դարձնելու առաքելությունը. դուք դա կարող եք:

Միշտ հիշե՛ք՝ պետությունը ձեր վստահելի գործընկերն է և ջանք չի խնայում բարելավել ձեր կրթական իրավունքի իրացման պայմանները, գրանցել շարունակական աճ և բարձրացնել կրթության որակը: Սրան է միտված բարեփոխումների ողջ գործընթացը, որ իրականացվում է այսօր:

Սիրելի՛ ուսանողներ, մաղթում եմ ձեզ մշտապես փնտրելու, կրթվելու և ինքնակրթվելու ամուր կամք, մեծ երազանքներ ունենալու համարձակություն, սիրելու և նվիրվելու անսպառ եռանդ:

Բարին ընդ ձեզ:

Հայաստան Վահրամ Դումանյան ՀՀ ԿԳՄՍ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին