f

Անկախ

Թեհրանում հայտարարել են Վաշինգտոնի հետ միջուկային գործարքի շուրջ շփումների մասին


Իրանի իշխանություններն ԱՄՆ-ի հետ տեղեկատվության մշտական փոխանակում են կատարում իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման վերաբերյալ: Այդ մասին նոյեմբերի 16-ին հայտարարել Է Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Նա նշել է, որ Իրանը մշտապես հաղորդագրություններ է փոխանակում ամերիկյան կողմի հետ, վերջին փոխանակումը կայացել է անցած 72 ժամվա ընթացքում:

«ԱՄՆ-ն մի շարք արտգործնախարարների կողմից ուղարկված հաղորդագրությունների միջոցով ազդարարել է, որ շտապում է ԳՀՀՊ-ի վերականգնման հարցում, սակայն ամերիկացի պաշտոնյաները լրատվամիջոցներին հարցազրույցների ժամանակ հայտարարում են, թե ԳՀՀՊն-ն Վաշինգտոնի առաջնահերթությունը չէ, և շարունակում են աջակցել Իրանում տեղի ունեցող խռովություններին», - Իրանի ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում իրանական Tasnim գործակալությունը:

Աբդոլլահիանը շեշտել է, որ Իրանը երբեք ամերիկյան ճնշման տակ չի հատի իր կարմիր գծերը, կպաշտպանի իր ազգային շահերը և կշարունակի ջանքեր գործադրել բանակցությունների ընթացքում:

Անցյալ տարվանից Վիեննայում ԳՀՀՊ-ն ստորագրող երկրների միջև տեղի են ունեցել բազմաթիվ բանակցություններ, որոնց նպատակն է վերականգնել համաձայնագիրը և չեղարկել Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները։

Միջուկային համաձայնագիրը կնքվել էր 2015 թվականին Իրանի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» ու Գերմանիայի միջև: 2018 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնող Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել համաձայնագրից: Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Թեհրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու պատրաստակամության մասին:

Իրան ԱՄՆ Իրան-ԱՄՆ հարաբերություններ միջուկային գործարք Աշխարհում

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին