f

Անկախ

Իրանում շարունակվող բողոք-ցոյցերը եւ ազգային ու պետական շահերի հեռանկարը


Իրանում արդէն 9-րդ շաբաթ թեւակոխած հասարակա-քաղաքական քիչ թէ շատ շարունակւող անհանգստութիւնները (յատկապէս համալսարաններում ու դպրոցական աշակերտութեան շրջանակներում) լիցքաթափելու բուռն առաջարկներով ու յորդորներով են հանդէս գալիս քաղաքական երկու հիմնական բեւեռների՝ (պահպանողականներ-բարեկարգչականներ) ներկայացուցիչները:

Պահպանողականները (ընդորում՝ գործող կառավարութեան եւ յատկապէս օրէնսդիր իշխանական թեւերի մէջ) առաջացած անհանգստութիւններն ու դրանք արտացոլող բողոք-ցոյցերը բնութագրելով որպէս արտաքին ուժերի կողմից դաւադրութիւնների ու սադրանքների արդիւնք, միաժամանակ առաջարկում ու նաեւ նախաձեռնում են բողոքաւորների հետ երկխօսելու, փոխըմբռնման գնալու տարբերակներ: Իսկ հետաքրքիր է, որ բարեկարգչական տարբեր կարգի դէմքերն ու վերլուծաբանները նոյնպէս հանդէս են գալիս միեւնոյն առաջադրանքներով, այն տարբերութեամբ, սակայն, որ դրանց հետ փորձում են մեղքի ծանրակշիռ բաժինն բարդել միւս բեւեռի ու հոսանքի, այսինքն՝ պահպանողականների վրայ…

Նաեւ ու մանաւանդ հետաքրքիր է եւ ուշագրաւ՝ այն, որ երիտ.-ուսանողական բողոքների թիրախը վերոնշեալ հոսանքներից թէ՛ մէկն է, եւ թէ՛ միւսը, քննադատելով տասնամեակների երկայնքում պահպանողական-բարեկարգչական միմեանց յաջորդող հերթական իշխանութիւնների քաղաքական ու ներքին-հասարակական կողմնորոշումների կուրսը, որն էլ յանգեցրել է այսօրւայ 9-շաբաթեայ բողոքներին, դրանցից բխող բոլոր հետեւանքներով…:

Եւ ահա, այսպէս, Իրանի մերօրեայ երիտ.-ուսանողը կամ աւելի ճիշտ՝ նոր սերունդի ներկայացուցիչները վերջին շաբաթների իրենց ընդվզումների ու բողոքների հիմնական թիրախն են դարձրել երկրում երկար տարիներ միմեանց յաջորդող պահպանողական, թէ՛ բարեկարգչական, այս կամ այն թեւից սերւած իշխանութիւն-կառավարութիւններին: Իսկ փաստ է, որ այդ վերջինները եթէ իրենց որդեգրած քաղաքականութիւններում (ներքին, արտաքին, տնտեսական թէ՛ հասարակական…) ժամանակին հանրութեանը եւ մասնաւորապէս երիտ.-ուսանողութեանը յաջողում էին նորամուծութիւններով (զորօրինակ Խաթամիի, Ահմադինեժադի կամ Ռոհանիի կողմից մատուցած «գաղափարները») ներգրաւել երկրի հասարակա-քաղաքական գործընթացներում, սակայն, այժմ, նոր դէմքերն յանձինս՝ գործադիրի, օրէնսդիրի եւ Դատական ատեանի ղեկավարութեան, այլեւս չեն յաջողում, ձեւով թէկուզ տարբեր, բայց կրկնւող միեւնոյն գաղափար-բովանդակութիւններով ներգրաւել նոր սերունդին: Սերունդ, որն վերջին ժամանակաշրջաններում բնականօրէն եւ ժամանակի պահանջին համահունչ խիստ կլանւած է եղել վիրտուալ աշխարհի ու փոխյարաբերութիւնների ազդեցիկ մթնոլորտով…

Եւ իզուր չէ, որ նոյն եռեակ ուժերի ղեկավարները անընդհատ շեշտում-ընդգծում են երիտ.-ուսանողութեան հետ երկխօսութեան եւ կարեւորը՝ նրանց վստահութիւնը վերականգնելու անհրաժեշտութեան մասին:

Այս գծով նոյնպէս սուր բանավէճերի ենք ականատես ինչպէս երկրի ԶԼՄ-ների մասշտաբներում, այնպէս էլ՝ համալսարանների դահլիճներում, որտեղ քաղաքական երկբեւեռ հոսանքների ներկայացուցիչ-վերլուծաբանները փորձում են ստեղծւած բարդ իրավիճակի տրամաբանական հանգուցալուծման համար ելքեր ու լուծումներ առաջադրել, որն պէտք է ասել դեռեւս այնքան էլ միանշանակ ու սահուն կերպով չի ընկալւում բողոքող երիտ.-ուսանողների կողմից:

Ինչեւէ, երկրի ներհասարակական-քաղաքական անհարթութիւնների բարւոք հանգուցալուծումը բխում է ինչպէս երկրի պետական, այնպէս էլ ազգային առաջնահերթ շահերից, յատկապէս երբ տիրող անհանգիստ իրավիճակներում տեղ-տեղ անկառավարելի հանգամանքները յանգեցնում են ողբերգական  մահացութեան դէպքերի թէ՛ բողոքաւորների, եւ թէ՛ իրաւապահ ուժայինների շարքերում: Իսկ սա իր հերթին անխուսափելիօրէն արտաքին միջամտութիւնների դուռ է բացում, որոնք արտայայտւում են տնտեսական նոր սանկցիաներով, քաղաքական-դիւանագիտական հակաքարոզչութիւններով, ընդհուպ՝ ահաբեկչական կոյր գործողութիւնների տեսքով (Շիրազ քաղաքի «Շահչերաղ» կրօնական ուխտավայր):

Ամփոփելով Իրանում ներքաղաքական ու հասարակական անհանգիստ իրավիճակից բխող ներկայացրած հիմնաւորումները, կարելի է թւարկել հետեւեալ փաստերը, որոնց խոշոր տոկոսը արդէն իսկ պաշտօնական խողովակներով հաստատւել ու հանրայնացւել են:

1-Ուրւագծելի է հետեւեալ պատկերը՝ երկրի ներքաղաքական կեանքում, որն տարածւած է ու դեռեւս շարունակւում քիչ թէ շատ փողոց-հրապարակներում եւ մասնաւորապէս համալսարանների ու դպրոցների շրջափակում…

-Փակ է ու դեռեւս արգելակւած ինտերնետը,

-Ցաւօք՝ ականատես ենք բողոքաւորների եւ իրաւապահ ուժայինների շարքերում արդէն թւային աճ արձանագրող (շուրջ 300 զոհ) մահացութեան ու սպանութեան դէպքերի,

-Սկսւել ու արդէն կայանում են հարիւրաւոր դատական գործընթացներ՝ բողոքների ու ցոյցերի ընթացքում ձերբակալւածների հարցերն հետաքննելու համար,

-Առկայ են բազմահարիւր ձերբակալւած-բանտարկեալներ, որոնք եւս սպասում են դատավարական գործընթացի:

- Վերջերս նաեւ ակներեւ են մասշտաբային գործադուլները՝ շուկայական եւ առեւտրա- տնտեսական կենտրոններում:

2-Բարդ է ու դժւարին իշխանութիւնների՝ կացութիւնն վերահսկելուն տանող հանգամանքը:

Ինչպէս իրենք՝ իշխանութեանց ներկայացուցիչներն են յայտարարում, հիմնական քայլերը պէտք է ուղղորդւած լինեն հասարակայնութեան, ժողովրդի եւ յատկապէս նոր սերունդի՝‎ համակարգի նկատմամբ վստահութեան վերականգնմանը: Նաեւ բարձրաձայնւում է այն հանգամանքը, որ պէտք է նւազագոյնի հասցնել երիտ.-ուսանող բողոքաւոր-ցուցարարների նկատմամբ կոշտ ուժի ու ճնշումների կիրառումը:

Իշխանութիւնների առջեւ առկայ է բարդ ու դժւարին մէկ այլ հանգամանքի դիմագրաւումը եւ դա  արտաքին  ճակատում այսպէս ասած՝ իրանական սփիւռքի բացարձակապէս անվերահսկելի գործողութիւններն են, որոնք կարելի է ասել ուղղորդւում են տարբեր կարգի օպոզիցիոն հոսանքների կողմից: Սրանց բուն նպատակը, սակայն, Եւրո-արեւմտեան երկրներում  կառավարութիւնների կողմից Իրանի իշխանութիւնների դէմ տարբեր կարգի ճնշամիջոցների խրախուսումն է (զորօրինակ, օրերս ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի ոչ-պաշտօնական նիստում հակաիրան անբարենպաստ յայտարարութիւնները): Սա նաեւ արտայայտւում է ինչպէս Մահսա Ամինիի ողբերգական մահից յետոյ ներքին ճակատում ձեւաւորւած «կին, կեանք, ազատութիւն»  լոզունգ-կարգախօսով ու նաեւ արտաքին ճակատում դրսեւորւող՝ Իսլ. Հանրապետութեան փլուզմանը ձգտող ուժերի դիրքորոշումներում:

 

3-Այս վերջին հանգամանքն, ինչ-խօսք, բնաւ հանդուրժելի չէ իշխանութիւնների կողմից, յատկապէս որ արտաքին աւանդական թշնամիները յանձինս ԱՄՆ-Իսրայէլի եւ տեղ-տեղ էլ տարածաշրջանում 1-2 արբանեակ երկրների կողմից հովանաւորւում է, նւազագոյնը՝ հակա-Իրան քարոզչութիւններով ու ինչու ոչ՝ ռազմա-քաղաքական նկրտումներով: Իսկ տւեալ դէպքում ակնբախ են դառնում ինչպէս Անգլօ-սաքսոնական, ՆԱՏՕ-ական, այնպէս էլ՝ հրէա-պանթուրանական վաղեմի ախորժակներն ու դաւադրութիւնները…:

Եւ այստեղ է, ահա, որ ընդհանուր համատեքստում պարզւում է հետեւեալ պատկերը՝ իրանական ներքաղաքական խռովութիւնները բնութագրելու համար եւ բոլորի առջեւ դրւում է արդէն շատ դէպքերում օրինաչափ դարձած հետեւեալ հարցադրումը, թէ՝ ո՞րն է առաջնահերթ՝ դեմոկրատիա՞ն, թէ անվտանգութիւնը ...

…Արդեօք Իրանի Իսլ. Հանրապետութեանը կը յաջողւի բարեշրջական նոր քայլերով բաւարարել բողոքաւորների արմատական պահանջներն ու միաժամանակ դիմագրաւել երկրի առջեւ ներուժ թէ ներգործուն սպառնալիքները՝ ապահովելու համար ազգային ու պետական շահերը…, ցոյց կը տայ ժամանակը:

 

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ  ԽՄԲԱԳԻՐ

 ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ հայ-իրանական հարաբերություններ

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին