2023 թվականին պետբյուջեի դեֆիցիտը կավելանա եւ կկազմի ՀՆԱ 3,1 տոկոսը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Ընդ որում, ֆիսկալ քաղաքականությունը չեզոք կլինի՝ նպաստելով մեկ տոկոսային կետով պարտքային ծանրաբեռնվածության նվազեցմանը։ «Այն կկազմի մոտ 49,7 տոկոս»,-նկատեց Գալստյանը։