f

Անկախ

Հայաստանը չպետք է Ադրբեջանի հետ «պայմանագիր» կնքի. պատմաբան Ալեքսանդր Չերյոմին


Ինչո՞ւ է Բաքուն ոչնչացնում հայկական մշակութային ժառանգությունը գրավված տարածքներում: Ինչի՞ համար է ժամանակակից Ռուսաստանին անհրաժեշտ եղել «միջանցքը» Սյունիքով: Ինչպիսի՞ն պետք է լինի Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում: Реалист գործակալության հարցերին պատասխանում է պատմական գիտությունների դոկտոր, Գիտության և մշակույթի զարգացմանը նպաստող ակադեմիկոսների ասոցիացիայի անդամ Ալեքսանդր Չերյոմինը:

Ինչո՞վ է ռուսաստանցի գիտնական պատմաբանի համար ուշագրավ Հայաստանի պատմությունը:

Ալեքսանդր Չերյոմին - Ինստիտուտի առաջին կուրսում, երբ ուսումնասիրում էինք ԽՍՀՄ պատմությունը, ես համոզվեցի, որ Հայաստանի պատմությամբ կարելի է հետևել Հին աշխարհի և միջնադարի պատմությանը: Ե՛վ այն ճարտարապետական հուշարձաններով, որոնք ցուցադրում էր ակադեմիկոս Բորիս Ռիբակովը պատմության դասագրքերում, և՛ այն բաղկացուցիչներով, ինչ գիտենք Աստվածաշնչից (Նոյան տապան, Արարատ լեռ), համոզվում ես` հայկական հողը հարուստ պատմություն ունի և այն չի կարող տեղավորվել դպրոցական դասագրքերի փոքր բաժիններում:

Ուստի սկսեցի զբաղվել այդ վայրի ուսումնասիրությամբ՝ նկատելով մի շատ հետաքրքիր միտում. Հայկական լեռնաշխարհում միշտ տեղի են ունեցել համաշխարհային մակարդակի իրադարձություններ, բայց շատ քչերն են գրել այդ մասին:

Թեպետ, եթե նայենք հատկապես Հայկական լեռնաշխարհի գործող անձանց, ապա այնտեղ ապրել են ականավոր մարդիկ: Այնուհետև Բյուզանդիան ուսումնասիրելիս նկատեցի, որ բյուզանդական գահին նստած են հայ ժողովրդի ներկայացուցիչներ. հայ դինաստիայի կառավարման ընթացքում հարաբերությունները բարեկամական են եղել:

Երբ ուսումնասիրում էի Ղրիմի, Կովկասի և սևծովյան տարածաշրջանի պատմությունը, հասկացա, որ այդ հայ բյուզանդական կայսրերի շնորհիվ են պահպանվել հիշողությունները: Ստացվում էր, որ հայերն ամենուրեք հանդես են եկել որպես այլ ժողովուրդների մասին հետաքրքիր տեղեկատվության կրողներ:

Բերենք օրինակ Տիգրան II-ի Մեծ Հայքը, որի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Եգիպտոս: Այդ տարածաշրջանը հարազատ է ինձ, քանի որ ծնվել եմ Աստրախանում, որտեղ շատ հայեր են եղել դարեր շարունակ: Հայերը նշանակալի հետք են թողել այդ քաղաքի պատմության մեջ: Ե՛վ Հաջի Թարխանի, և՛ Ռուսական Աստրախանի գլխավոր վաճառականները հայերն են եղել: Մյուս ժողովուրդները չէին կարողանում այնքան վարպետորեն ոսկերչական իրեր պատրաստել կամ պայմանավորվել ուրիշ ժողովուրդների հետ, որոնք ուրիշ կրոն ունեին: Իսկ Աստրախանը նաև Ջոչիի ուլուսիի առևտրական կենտրոնն էր, այնուհետև Ռուսաստանի ֆորպոստը Կասպյան տարաշրջանում: Հայ վաճառականների շնորհիվ գտնվեցին ելքերը դեպի Պարսկաստան, հետագայում նաև դեպի Պարսից ծոց: Որոշ ռուսական ապրանքներ հայտնվում էին Հնդկաստանի շուկաներում: Ստացվում է՝ որ կողմն էլ նայես, յուրաքանչյուր դարաշրջանում, ամենուրեք եղել են հայ ժողովրդի ներկայացուցիչներ:

Հետագայում, երբ տեղափոխվեցի Մոսկվա, սկսեցի շատ բան նկատել՝ կապված հայ ժողովրդի հետ. Հենց միայն Լազարյանների ընտանիքը: Ինչ թեմայով էլ որ գրում էի, լինի ինչ-որ իշխանությունների, խանությունների մասին, միշտ հայեր էին հայտնվում: Սա հետաքրիր փաստ է, երբ գիրք ես գրում և սպասում, թե երբ նրանում կհայտնվեն հայերը (ծիծաղում է): Եվ հայտնվում են…

Ինչո՞ւ են թուրք-ադրբեջանական ագրեսորները շտապում «խաղաղության պայմանագիր» կնքել Հայաստանի հետ:

Ալեքսանդր Չերյոմին 2020 և 2022 թթ. իրադարձություններից հետո բնիկ հայկական տարածքը Ադրբեջանը գրավել է: Իհարկե, Բաքվին ձեռնտու է պայմանագրերով իրավաբանորեն որպես իրենը ամրագրել այդ տարածքը: Չի կարելի դրան գնալ, չնայած ինձ համար հաճելի էր տեսնել, թե ինչպես են երեք նախագահները՝ Ռեջեփ Էրդողանը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը, Պրահայում նստած, անհրաժեշտ զրույց վարում:  

Դա ճիշտ է, պետք է հանդիպել թշնամիների և հակառակորդների հետ, պետք է հասկանալ, թե ինչ զիջումների են նրանք սպասում քեզնից: Ելնելով առկա իրավիճակից՝  կարելի է ասել, որ նրանք զիջումների են սպասում հենց Հայաստանից, որպեսզի Ղարաբաղն արդեն ընդմիշտ անջատվի իր հայրենի պետությունից՝ Հայաստանից: Հետևաբար այժմ ակտիվ փոխակերպում է կատարվում, և դա շատ անախորժ է:

Պետք է հրադադար կնքել, բայց ոչ տարածքային դիրքերը նշելով: Եթե դրանք ամրագրվեն, ապա կստացվի այն, ինչ մեզանում ստացվեց Քեմալ Աթաթուրքի և Վլադիմիր Լենինի ժամանակ, երբ «ամրագրեցին», և մենք տեսնում ենք, թե որտեղ են հիմա բնիկ հայկական հողերը՝ Վանա լճով հանդերձ:
Արդեն 100 տարի գործում է Կարսի պայմանագիրը, որը զրկել է Հայաստանին իր հողերից: Եթե այսօր նայենք հայկական տարածքին, ինչը մնացել է, ապա դա փաստացի ամենափոքր հայկական պետությունն է պատմության մեջ. այն 11 անգամ ավելի փոքր է, քան Մեծ Հայքի ժամանակներում:

Ցանկալի է, որ հայ ժողովուրդը պահպանի իր ինքնությունը, իր մշակույթը, իր լեզուն, բայց ադրբեջանցի ագրեսորները վերաշարադրում են պատմությունը, ոչնչացնում են ճարտարապետական հուշարձանները, ոչնչացնում են գերեզմանատները, որտեղ հանգչում են հասարակ հայեր և հայ ժողովրդի ականավոր գործիչներ, ոչնչացնում են տաճարները և պատմությունը հնագիտական գտածոների վերացման միջոցով: Դա ամենից սոսկալին է:

Եվս երկու-երեք սերունդ անց մարդիկ արդեն չեն էլ իմանա, թե այստեղ ինչ հայկական հուշարձաններ են եղել: Ադրբեջանցիները զբոսաշրջիկներ կբերեն ԱՄՆ-ից և կպատմեն, որ իրենք այդտեղ ապրել են դարեր ի վեր, որ այդտեղ իրենց հուշարձաններն ու հիշատակներն են: Ուստի դժվար կլինի այսօր քաղաքական գործիչների համար պաշտպանել ազգային շահերը, բայց և այնպես պետք է հիշեն իրենց ժողովրդի պատմությունը և հանուն այդ պատմական հիշողության դիմադրեն:

Ինչո՞ւ ժամանակակից Ռուսաստանին պետք եկավ «միջանցքը» Սյունիքով: Հայտնի է, որ միջանցքի գաղափարն առաջադրվել է դեռ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը: Ընդ որում, դրա հեղինակը, հակառակ շրջանառվող կարծիքին, եղել է նույնիսկ ոչ թե Թուրքիան, այլ Գերմանական կայսրությունը:

Ալեքսանդր  Չերյոմին - 1918 թ. կնքվել է Բրեստ-Լիտովսկի անջատ պայմանագիրը, որով Գերմանիայի դաշնակիցները սկսեցին օկուպացնել Խորհրդային Ռուսաստանի և 1917-1918 թթ. կազմավորված այլ պետությունների տարածքներ: Դաշնակցություն կուսակցությունն այն ժամանակ Հայաստանում շատ մեծ աջակցություն ուներ բնակչության շրջանում, և եթե չլիներ Կարմիր բանակի միջամտությունը, եթե չլիներ Վրաստանի հետ ծագած պատերազմը, իսկ հետո նաև այսպես կոչված ադրբեջանցիների հետ, ապա պատմությունը միանգամայն այլ ընթացք կունենար: Ի դեպ, «Ադրբեջան» տերմինը ի հայտ է եկել 1918 թվականին, այն ժամանակ էլ երևան եկավ նման ազգություն:

Թուրքերը ցանկանում էին ոչնչացնել հայ ժողովրդին, և Սովնարկոմի նախագահ Վլադիմիր Լենինի այդ համաձայնողական քաղաքականությունը, ինչպես նաև Սերգեյ Կիրովի տհաճ դերը, որը Ադրբեջանի ազգային հերոս է հռչակված, հանգեցրին նրան, որ ձևավորվեց միջանցք, որը փաստորեն մասնատում էր բնիկ հայկական հողերը: Ռուսաստանը դրանով ուզում էր ցույց տալ իր վերաբերմունքը թուրք ժողովրդին:

Իր ողջ պատմության ընթացքում Ռուսաստանը կռվել է թուրքերի դեմ, և Հայաստանը միշտ եղել է Ռուսաստանի դաշնակիցը, ինչքա՜ն հայ զորավարներ են եղել: Եթե անգամ օրինակ բերենք Բագրատիոնին, նա հայկական Բագրատունի տոհմից է, որ հետագայում դարձել է վրացական Բագրատիոնի տոհմ: Եվ Լորիս-Մելիքովը, և Լազարյանները՝ երևելի գործիչներ, որոնք զբաղվել են  լուսավորությամբ, նավաշինությամբ և եկեղեցաշինությամբ:   

Հայկական շատ ազգանուններ կան, որոնք կարող ենք տեսնել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Աստրախանում, Նախիջևանում՝ նույն ինքը Դոնի Ռոստովում: Կովկասի ողջ սևծովյան ափը զարգացրել են հայերը: Հայերի շնորհիվ է վերականգնվել այդ ծանր  վիճակում գտնվող տարածաշրջանը, որովհետև առևտուրը վերականգնման գլխավոր գրավականն է:

Ցավոք, Լենինի Սովնարկումի, այնուհետև նաև Ստալինի Սոնարկոմի քաղաքականությունն ամբողջովին ուղղված էր հայ ժողովրդի դեմ: Թեպետ նույն Ստալինը ծանոթ էր շատ բաքվեցիների, նույնիսկ բանտարկվել է այնտեղ: Եվ եթե նայենք Բաքվին մինչև 1918 թվականը, ապա հիմնական բնակչությունն այնտեղ հայերն էին:

Ադրբեջանն արհեստականորեն ստեղծված պետություն է՝ օտար տարածքներ ստացած: Այն Լենինի և Ստալինի քաղաքականության ուղեկիցն էր: Բռնաճնշումներից, որոնց ենթարկվում էր հայ ժողովուրդը, ներառյալ Հայակական ԽՍՀ ղեկավարները և ամենայն հայոց կաթողիկոսը, վնասն ահռելի էր, և դա հասցրել են մասնավորապես բոլշևիկները 1920-ական թվականներին:

Ալեքսանդր Մյասնիկովը, որ Երևան էր տեղափոխվել Բելառուսից, սկսեց դիմադրել որոշակի հակահայկական ուժերին: Այդ իսկ պատճառով էլ սարքեցին նրա ոչնչացման գործողությունը: Եթե խորանանք, ապա դա սպանություն էր: Սպանություն ականավոր գործչի, քանի որ հազիվ թե նա գնար այն ուղիով, որը խորհուրդ էին տվել նրան ՀամԿԿ(բ) Կենտրոնական կոմիտեում:

Իսկ այսօր էլ Ռուսաստանը վարում է նույնպիսի քաղաքականություն, որը կարելի է բնութագրել որպես «նստել երկու աթոռի»: Ռուսաստանը չի ցանկանում կորցնել Ադրբեջանը, նա ցանկանում է վերականգնել հարաբերությունները Վրաստանի հետ, շատ է ուզում բարեկամանալ Թուրքիայի հետ և ի դեմս նրա ունենալ դաշնակից ընդդեմ ՆԱՏՕ-ի մյուս երկրներին:

Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը շատ հարցերում նախ խորհրդակցում են հատկապես Թուրքիայի հետ: Մասնավոր հանդիպումները տեղի են ունենում արտգործնախարարների մակարդակով, և նախագահներն են հաճախակի հանդիպում: Մենք չենք տեսնում առևտրային հարաբերությունների բարելավում, մենք տեսնում ենք, որ նրանք ցանկանում են ինչ-որ պետություն մանրադրամ դարձնել, և մենք հասկանում ենք, թե դա ինչ երկիր է: Ուստի Փաշինյանի՝ Ֆրանսիային դիմելու որոշումը ճիշտ էր, նա դրանով ասաց Ռուսաստանին՝ եթե դուք չեք ցանկանում դարավոր բարեկամ լինել, ապա մենք կդիմենք Ֆրանսիային, որտեղ մեծ թվով հայեր են ապրում և որտեղ Հայաստանը որոշակի դիրքեր է գրավում և՛ գիտության, և՛ մշակույթի, և՛ քաղաքականության ոլորտներում: Բայց, ցավոք, Էմանուել Մակրոնն էլ լրիվ ճիշտ դիրորոշում չի ցուցադրում՝ նախընտրելով խուսանավել:

Ռուսաստանն ավելի շատ մտածում է Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների մասին, նաև այն մասին, թե ինչպես լուծի նավթային և գազային հարցերը, չէ որ, ըստ էության, Ադրբեջանը Ռուսաստանի հակառակորդն է և՛ գազային, և՛ նավթային համալիրում: Ռուսաստանը փաստացի փրկում է իր հակառակորդին: Ընդ որում, Ադրբեջանում Ալիևի իշխանությունն այնքան էլ ուժեղ չէ:
Այնտեղ ընդվզման մեծ ելույթներ են լինում: Եթե Հայաստանում ժողովրդավարություն է, և մարդիկ կարող են դուրս գալ, խոսել այն մասին, թե ինչն է իրենց անհանգստացնում, ապա Ադրբեջանում ժողովուրդը չի կարող փողոց դուրս գալ, որովհետև նրան անմիջապես կճզմեն ուժային կառույցները: Ադրբեջանում խնդիրներն ավելի շատ են, և որևէ երաշխիք չկա, որ ալիևյան վարչակարգը կպահպանվի: Նրան կարող է փոխարինել հակառուսական վարչակարգ, որը կշարունակի հակահայկական ուղղությունը:

Ստացվում է, որ Ռուսաստանի (որը դեռ չի կողմնորոշվել, թե ում հետ է, Ադրբեջանի, Թուրքիայի, թե Հայաստանի) արտաքին գործերի նախարարության անհասկանալի քաղաքականությունից օգտվեցին ամերիկացիները: Ես նկատի ունեմ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը: Այդ տիկինն արդեն, երբ թռչում էր Թայվան, մեծ ազդեցություն ունի:

Բանակցություններ են ընթանում պաշտպանության նախարարության մակարդակով, և ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ կարող է  իր պաշտպանության տակ առնել Հայաստանին այդ դիմակայության մեջ, որն այժմ ձևավորվում է: Այս առումով հայկական դիվանագիտությունը պետք է ճիշտ դիրք գրավի, ցույց տա, որ Երևանը հանդես է գալիս ուժեղ Հայաստանի համար, Հայաստանի տարածքային ամբողջականության համար, և ով ուզում է, թող օգնի Հայաստանին: Պետք է օգտագործել ռուսական, ամերիկյան և ֆրանսիական հնարավորությունները: Հնարավոր է, որ ուրիշ երկրներ էլ ցանկանան օգնել:

Օրինակ, երբ Իսրայելում ինչ-որ խնդիրներ էին ծագում, նրանք միշտ դիմում էին իրենց լոբբիին, որը բազմաթիվ երկրներում է: Հայ ժողովրդի համար էլ պատմությունն այնպես է դասավորվել, որ նրանք ապրում են բազմաթիվ երկրներում: Հետևաբար հայերը կարող են դիմել տարբեր քաղաքական կառույցների, որոնք Արևմտյան Եվրոպայում են, Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում, որպեսզի նրանք աջակցեն այս բարդ իրավիճակից դուրս գալու հարցում:

Հայաստանը միայնակ գլուխ չի հանի, քանի որ թե՛ տարածքային տեսանկյունից է փոքր, թե՛ բնակչությամբ 3 մլն-ի չի հասնում, իսկ այն երկրների բնակչությունը, որոնք հավակնում են հայկական հողերին, անհամեմատ ավելի մեծ է: Այն ժամանակակից զենքերը, որոնք կիրառվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, ցույց են տվել, որ զինված ուժերն արդեն պետք է այլ տեսակի տեխնիկա ունենան:

Ցանկալի է, որ ինչպես նախկին պատերազմների ժամանակ, կամավոր գեներալները մեկնեն և օգնեն իրենց ժողովրդին, որովհետև իրականում այսօր Հայաստանում քիչ գեներալներ կան: Կարելի էր նաև զորահավաք կազմակերպել հայկական սփյուռքում, որպեսզի մարդիկ գան և օգնեն իրենց ժողովրդին: Դա ես այժմ համարում եմ գլխավոր խնդիրը:

ԽՍՀՄ-ի փլուզման նախօրեին Ադրբեջանը դուրս եկավ միութենական պետության կազմից: Այսինքն՝ իրացրեց իր ինքնորոշման իրավունքը, ինչպես և Արցախի հայերը: Ինչո՞ւ ադրբեջանցիներին «կարելի» է դուրս գալ ԽՍՀՄ-ի կազմից, իսկ Արցախի հայերին մինչև հիմա արգելում են դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից:

Ալեքսանդր  Չերյոմին Դա երկակի ստանդարտ է: 1922 թվականի միութենական պայմանագրով, որով ստեղծվեց Անդրկովկասի ֆեդերացիան, որի կազմ մտան Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև 1936 թվականի ԽՍՀՄ սահմանադրությամբ յուրաքանչյուր հանրապետություն կարող էր դուրս գալ Խորհրդային Միության կազմից:

Ինքնավար հանրապետությունները նույնպես ինքնորոշման իրավունք ունեին ընդհուպ մինչև միութենական հանրապետությունից դուրս գալը: Նման նախադեպեր եղել են: Օրինակ՝ Վրաստանի կազմից դուրս է եկել երկու պետություն՝ Աբխազիայի Ինքնավար Հանրապետությունը և Հարավային Օսիայի Ինքնավար Մարզը: Իր իրավունքից օգտվել է նաև Արցախի ժողովուրդը:

Արցախում ապրում է հայ ժողովուրդ: Այնտեղ նրանք հայերեն են խոսում: Թեպետ խորհրդային տարիներին Հեյդար Ալիևը ջանում էր Շուշին բնակեցնել ադրբեջանցիներով: Նա այնտեղ ֆաբրիկաներ էր կառուցում, փոքր գործարաններգյուղական վայրերից այնտեղ էր ուղարկում ուսանողների: Ալիևի՝ Ղարաբաղում ադրբեջանցի ժողովրդի բռնի ներդրումը վերջնականապես չստացվեց, բայց հայերի որոշ դուրսմղում ստացվեց:

Այսուհանդերձ հիմնարար փաստաթղթեր կան, որոնք ցույց են տալիս, որ Արցախը հանգիստ կարող է ինքնորոշում ստանալ, դառնալ ինքնուրույն պետություն կամ վերադառնալ իր նախահայրենիք Հայաստանի կազմ: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ագրեսիվ հարևանները մտադիր են ոչնչացնել տվյալ պետությունը:

Շատ քննադատություն եղավ Հայաստանում և Արցախում ռուսական քաղաքականության հասցեին: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի Մոսկվայի կատարյալ քաղաքականությունը:

Ալեքսանդր  Չերյոմին Մոսկվան պետք է իմանա Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունների պատմությունը: XIX դարում հայ ժողովուրդը սպասում էր ռուսներին՝ համարելով նրանց ազատարարներ: Հայերն օգնում էին Ռուսաստանին թուրքական և իրանական գաղութատիրության դեմ պայքարում: Իսկ խորհրդային շրջանում Հայաստանն ահռելի ներդրում է ունեցել Խորհրդային Միության տնտեսության, գիտության և մշակույթի մեջ: Հարկ է հասկանալ այդ ամենը  և ժողովրդին հնարավորություն տալ իմանալու հայ ժողովրդի պատմությունը:

Հարկ է ավելի շատ պատմել Հայաստանի մասին, պատմական հուշարձանների մասին, որոնք հազարամյակների պատմություն ունեն, ցույց տալ հայ ժողովրդի զարգացումը և այն, թե ինչպես են նրանք մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: Այսօր շատերն են խաղացնում Երկրորդ համաշխարհայինի խաղաքարտը: Ահա պետք է ցույց տալ, թե  ինչ հայ անվանի զորահրամանատարներ են եղել, ինչպես են նրանք դրամ հավաքել, որպեսզի ձևավորեն տանկային շարասյուները: Պետք է պատմել, թե ինչպես էր հայկական եկեղեցին ամբողջ աշխարհում մասնակցում Սովետական բանակի համար հանգանակությանը:

Հատկապես Հայրենական մեծ պատերազմի օրինակով պետք է ցույց տալ հայ ժողովրդի դերը հաղթանակում: Ժամանակն է լիովին կանգնել ի պաշտպանություն հայերի և ասել. «Կա անբաժանելի պետություն և նրա պատմությունը: Մենք ոչ ոքի չենք թողնի խլել այն»:

Ցավոք, Ռուսաստանի ԱԳՆ-ն խորամանկում է, որևէ հաստատ բան չի ասում: Սկսում է խոսել աշխարհաքաղաքականությունից, այն մասին, որ հարկ է բոլորի հետ ընկերություն անելՍովորական դավաճանություն:

Պատկերացրեք, որ Դուք ժամանակի պարկուճ եք տեղադրում ռուսների և հայերի համար, որոնք դա բացելու են 2122 թվականին: Ի՞նչ կգրեք Ձեր ուղերձում սերունդներին:

Ալեքսանդր  Չերյոմին Ես կուզենայի, որ հարուստ պատմություն ունեցող հայ ժողովուրդը վերջապես ստանա իր բնիկ հողերը և այդ հողի վրա տեղի ունենա հայ ժողովրդի ծաղկումը: Այնտեղ զարմանալի բնություն կա:

Ուզում եմ, որ բոլոր հողերը վերադառնան հայոց գիրկը, Երևանին, որպեսզի բնակչությունը երկրում լինի ոչ թե 3 մլն, այլ գոնե 30 մլն, և պետության մակերեսն էլ լինի ոչ թե 29 հազար քմ, այլ 290 հազար: Ուզում եմ անդորր ու խաղաղություն, որ բարի ու լավ հարևաններ լինեն, որ Հայաստանը ելք ունենա դեպի Սև ծով, ինչպես երբեմնի Մեծ Հայքի ժամանակներում:

Ռուսներին նույնպես կցանկանայի վերադարձնել իր տարածքները: Խոսքը և՛ Ալյասկայի մասին է, և՛ Ալեուտյան կղզիների, և՛ այն տարածքի, որտեղ հիմա Ղազախստանն է գտնվում, և որպեսզի արևելյան շրջանները, որոնք մի ժամանակ Ռուսական կայսրության կազմում են եղել, նորից Մոսկվայի իրավազորության ներքո լինեն: Որպեսզի վերականգնվի Ռուսաստանը գոնե XIX դարի սահմաններով:

Աղբյուրը՝ ИА Реалист

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Ռուսաստան հարցազրույց

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին