f

Անկախ

ՄԿՈՒ ոլորտում կներդրվի կամավոր ատեստավորման և որակավորման տարակարգի համակարգ


ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ոլորտում ներդնել մի շարք նոր ընթացակարգեր, որոնք ուղղված կլինեն քոլեջների և ուսումնարանների աշխատակիցների մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմին: Այստեղ առաջարկվում է կիրառել նույն մոտեցումը, որը գործում է հանրակրթության ոլորտում: 

Ըստ նախարարի տեղակալի՝ առաջարկվում է ՄԿՈՒ ոլորտում նույնպես ներդնել կամավոր ատեստավորման և որակավորման տարակարգերի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան բարձրացնելու դասավանդողների դրույքաչափը, ինչպես նաև սահմանելու հավելավճարներ: Այս փոփոխությունների ընդունմամբ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շուրջ 6000 աշխատակցի համար կստեղծվեն մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացմամբ փոխկապակցված գործուն մեխանիզմներ: ՄԿՈՒ հաստատություններում կամավոր ատեստավորման գործընթացի մեկնարկը նախատեսվում է 2024 թվականից:

«Նախատեսում ենք նաև ոլորտում ներդնել մի շարք կարևոր մեխանիզմներ, որոնք ուղղված են մասնագիտական կրթության հասանելիությանը՝ թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների համար ապահովելով տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:   ՄԿՈՒ հաստատություններ գործում են մեր հանրապետության համարյա բոլոր մազերում, և շատ հաճախ ուսանողներն իրենց կրթաթոշակը ծախսում են ուսումնական հաստատություն հասնելու նպատակով: Տրանսպորտային ծախսերի փոխհատուցմամբ մենք կկարողանանք նաև մասնագետներ ներգրավել այլ բնակավայրերից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ), որը հնարավորություն կընձեռի ՀՀ կառավարությանը և կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ԿԳՄՍ նախարարությանը ընդունելու ՄԿՈՒ ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական իրավական ակտեր՝ վերը նշված խնդիրների լուծման նպատակով:

Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով օրենքի նախագծում առաջարկվող փոփոխություններին և լրացումներին, նշել է, որ քոլեջները և ուսումնարանները, բացի պետական ոչ առևտրային կազմակերպությունից, կարող են ունենալ նաև օրենսդրությամբ նախատեսված կազմակերպաիրավական այլ ձև: Ըստ նրա՝ դրանով կստեղծվի իրավական հնարավորություն՝ մասնավորի հետ համատեղ կառավարման մոդելների ամբողջական ներդրման համար։ Փոփոխություններ կիրականացվեն նաև ՄԿՈՒ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման ընթացակարգում:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, կարևորելով առաջարկվող փոփոխությունները, հարակից զեկույցում ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին