f

Անկախ

Ռուսական զորքերը Դոնբասում կարող են առաջիկայում hաջողություն ունենալ, սակայն աննշան. ISW


Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) Ուկրաինայում ռազմական իրավիճակի ամենօրյա զեկույցում կանխատեսում է հայտնել, որ ռուսական զորքերը, ամենայն հավանականությամբ, իրենց ուժերը կտեղափոխեն Դոնեցկի շրջան՝ Խերսոնից նահանջելուց հետո՝ ակտիվացնելու գործողությունները Դոնեցկի, Բախմուտի ու Դոնեցկի շրջանի արևմտյան հատվածում։ Ինստիտուտի փորձագետները նշում են, որ Ռուսաստանը կարող է առաջիկայում հաջողությունների հասնել Դոնբասում, բայց՝ սահմանափակ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՌԴ ՊՆ-ն վերջին օրերին հայտարարում է Դոնեցկի շրջանում մի շարք բնակավայրերի գրավման մասին։ Նախօրեին խոսքը Պավլովկայի մասին էր՝ այն բանից հետո, երբ մի քանի շաբաթվա ընթացքում ռուս զինվորականները չէին հայտարարում տարածքային նվաճումների մասին։

Ըստ ISW-ի՝ Խերսոնի շրջանում Դնեպրի աջ ափից ռուսական զորքերի դուրսբերմանը կհետևի Բախմուտի շուրջ ռազմական գործողությունների ակտիվացումը։ «Ռուսական ուժերը, ամենայն հավանականությամբ, հաջողության կհասնեն Դոնեցկի շրջանում առաջիկա օրերին կամ շաբաթներին, սակայն այդ հաջողությունները դժվար թե նշանակալի լինեն օպերատիվ տեսանկյունից»,- գրում են փորձագետները։

Զեկույցում ասվում է, որ ՌԴ ՊՆ-ն, հավանաբար, ավելի կոնկրետ նպատակներ է դնում, որ ներկայացնի Ռուսաստանի հաջողությունները Դոնեցկի շրջանում և ուշադրությունը շեղի Խերսոնի հանձնումից։ 
 

ռուս-ուկրաինական պատերազմ Աշխարհում Դոնբաս Ռուսաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին