f

Անկախ

Նեղ օրվա ումբրը կարճ կըինի


Տիկնայք և Պարոնայք, ուզում եմ հասկանալ կա՞ այլևս մարդ, ով այս «կլոունադայով» դեռևս ոգևորված է։ Նեղ օրվա ումբրը կարճ կըինի:

Մի քանի օր չկարողացա հետևել լրահոսին՝ կորոնավիրուսի հետ կապ չունեցող առողջական խնդիրներով։ Կարծես թե երկու – երեք օր է անցել, բայց մեր բազմաչարչար երկրի այսօրվա իշխանավորները լիարժեք շոուն ապահովել են, որպեսզի սովի մատնված ազգաբնակչությունը զարմանքի և հետաքրքրության պակաս չունենա։

Ամեն դեպքում, կարծում եմ յուրաքանչյուր ադեկվատ մարդ այս ընթացքում կամ ընկնում է թյուրիմածության մեջ, կամ խոր շփոթության։ Փորձեմ դասակարգել հերթով, ըստ իմ տպավորությունների՝

1. Նորատուս - Գավառ «սամոսուդ», որի ջատագովն ու պրոպագանդիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ընդ որում՝ ՀՀ Ոստիկանապետի ներկայությամբ, որի ընթացքում ոստիկանները նույնիսկ օդ չեն կրակում և ունենում ենք տրագիկ վերջաբան։ Հավելեմ, որ այս դեպքից հետո Ոստիկանապետը հրաժարական չի տալիս թքած ունենալով «սպայական պատիվ» ասածի վրա, քանզի այդ հասկացությունը իր հրաժարականի ելույթում օգտագործել էր արդեն «հակահեղափոխական» Արթուր Վանեցյանը։

2. Էդմոն Մարուքյանը և Ալեն Սիմոնյանը, ի լուր ամբողջ աշխարհի, Ազգային Ժողովում օրինականացնում են «անբարոյականի զավակ» արտահայտությունը, որպես «օրհնանք»՝ օրհնելով իրար և ցուցադրելով ամբողջ հայ ազգին, որ միայն «գողական ենթամշակույթի ներկայացուցիչը» կարող է վիրավորվել նման արտահայտության համար, իսկ նրանք իրենց մեջ արդեն հաղթել են այդ ենթամշակույթը։

3. Ուղիղ մեկ օր անց տեղի է ունենում Արթուր Դանիելյան - Ալեն Սիմոնյան հակամարտությունը հանրային տարածքում, որտեղ Ալեն Սիմոնյանը, վերոհիշյալ քրեական ենթամշակույթի արտահայտմամբ փորձում է բացատրել Արթուր Դանիելյանին, որ նախորդ օրը Ազգային Ժողովում, իր կողմից լեգիտիմացված «օրհնանքը» իրավունք ունի իրեն տալ միայն Էդմոն Մարուքյանը։ Արթուր Դանիելյանը բնականաբար ընկնում է էկլեկտիկ թյուրիմածության մեջ, ինչի արդյունքում ստանում է քթի լուրջ վնասվածք։

4. Այս հակամարտության արդյունքում պարզված, ազգի համար արժևոր բաներից մեկը նա է, որ Ալեն Սիմոնյանը ունի ուղեղ որը «ցնցվել է» և այն, որ Ալեն Սիմոնյանի մայրը հպարտությամբ արձանագրեց, որ իր որդին վերջապես պահեց իր պատիվը...

5. Այս վեսթերնի ընթացքում Ամենայն Հայոց Աներձագը, մեկ օդանավ կոնտրաբանդա ծխախոտ է տեղափոխում Աֆղանստան, ինչի ընթացքում ձեռք է բերում հերթական ածական անունը՝ «Պաշա Էսկոբար», քանի որ կոնտրաբանդան բացահայտվել էր ՌԴ-ում։

6. ԱՀԱ-ի (Ամենայն Հայոց Աներձագի) արկածները սրանով չի վերջանում և նա անվախ, խրոխտ ու ամենակարևորը՝ ՀՊԱԱԱՐՏ հայտարարում է Արթուր Վանեցյանի՝ գործակալ լինելու մասին, ինչին բոլորովին չի արձագանքում ԱԱԾ-ն և իր փեսան՝ Նիկոլ Փաշինյանը, երևի թե համարելով, որ սույն անձը սովորաբար հաճախ է «էշ-էշ» դուրս տալիս։

7. Անմիջապես, «Մաս 1» կոդի տակ հանրային ելույթ է ունենում Միքայել Մինասյանը, պատմելով թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը իրեն կաշառք առաջարկել։ Այստեղ բանալի - բառը՝ «Մաս 1»-ն է, ինչից կարելի է եզրակացնել, որ ամենաքիչը կա՝ «Մաս 2», իսկ ամենաշատը՝ «Մաս 1756» իսկ ճանաչելով պրն. Մինասյանին և պրն. Վանեցյանին, հստակ կարելի է ասել, որ առկա է նաև այդ կաշառքն առաջարկելու տեսանյութը կամ գոնե ձայնագրությունը։

8. Ամենահետաքրքիրը այն է, որ այս փաստացի մեղադրանքին արձագանքում է «ուղեղի» ցնցում տարած և Էդմոն Մարուքյանից «անբարոյականի զավակ» օրհնանքը ստացած Ալեն Սիմոնյանը և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ով հաղորդում է տալիս հանցագործության մասին, փաստացի կոռուպցիայի մեղադրանք առաջադրելով Նիկոլ Փաշինյանին։

9. Այս ամենի մասին, Ամենայն Հայոց «լայվիստ» Նիկոլ Փաշինյանը չի խոսում, սակայն ընթացքում, ըստ իս, ոգելից խմիչքի ազդեցության տակ «լայվ» է մտնում և Աննա Հակոբյանի օգնությամբ, Արփիից կարծիք հարցնում, կառավարության հակաճգնաժամային քաղաքականության մասին։ Հարկ է նշել, որ ադեկվատ Արփին՝ բոյկոտում է։

10. Կիրակի առավոտյան, ծիրանի այգում Նիկոլ Փաշինյանը հրավիրում է Տիգրան Ավինյանին և Արսեն Թորոսյանին, և ցիտում եմ՝ «իր նոր տաղավարից» կրկին երկարատև «լայվ» է մտնում ոչնչի մասին, վերջնականապես հայտարարելով, որ կորոնավիրուսի ճգնաժամը չի հսկում և պատասխանատվությունը՝ ժողովրդի վրա է։

Եթե ինչ որ բան բաց թողեցի այս «կլոունադայից», խնդրում եմ լրացրեք մեկնաբանություններում, սակայն ուզում եմ հստակ հասկանանք, որ տեղի ունեցած իրադարձությունների մասին մեր «ժողովրդի» վարչապետը ոչ մի կարծիք չի արտահայտում, և նրա մարմնի որոշ մասերն ուտելու մաղթանքներ արտահայտող ֆանատները մնացել են մութ մի քանի, Հայաստանի համար կարևոր հարցերի մասով նույնպես։ Փորձեմ թվել իրական խնդիրները, որոնք կապ չունեն վերը նշված շոուի հետ և չափազանց առարկայական են՝

1. Լավրովի վերջին ելույթից հետո պարզվեց, որ այս «ժողովրդի ընտրյալը» հողեր է հանձնում, փուլային տարբերակով և դա ջանասիրաբար թաքցնում է իր ժողովրդից։

2. Նույն ելույթից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի և միայն իր պատճառով, գազի գինը ահռելի թանկացում է ունենալու հունիսի 1-ից։

3. Եվ վերջապես ո՞վ է վճարելու անապահով «հեղափոխականների» կոմունալ վճարները, ում լույսն ու գազը անջատել են։

Ի՞նչ է առաջարկել «ասֆալտին փռող, պատերին ծեփող» Նիկոլ Փաշինյանը, այս դավաճանական արարքների դիմաց՝... ՀԱՅՀՈՅԵ՞Լ ԻՐԵՆ։ Դե եկեք հայհոյենք Տիկնայք և Պարոնայք, միայն թե դրանից, վերը նշված ճակատագրական խնդիրները չեն լուծվելու, իսկ Նիկոլ Փաշինյանի համար այդ երևույթը՝ հայհոյելը, նոր չէ...

P.S. Էս աշխարհքում,

Մարդկանց շարքում

Ո՞վ կըլինի քեզ հավասար,

Ո՜վ Քաջ Նազար։

Ինչպես ուրուր,

Կայծակ ու հուր,

Բարձր բերդից թռար հասար,

Ո՜վ Քաջ Նազար։

Ահեղ վագրին

Արիր քո ձին,

Հեծար անցար դու սարեսար,

Ո՜վ Քաջ Նազար։

#ժողովրդից_թաքուն

#դըմփ_դըմփ_հոպպլա

#Արցախը_սորոսին_մի_տուր

#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին