f

Անկախ

Նյարդաբանները պարացետամոլի կիրառումից հոգեկանի համար բացասական հետևանքներ են անվանել


Պարացետամոլը մեծացնում է վտանգավոր վարքագծի վտանգը Այդ մասին հայտարարել են Օհայո նահանգի համալսարանի նյարդաբանները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Social Cognitive and Affective Neuroscience ամսագրում: Գրում է Gazeta.ru-ն։

«Պարացետամոլը կարծես թե ստիպում է մարդկանց ավելի քիչ բացասական հույզեր զգալ: Երբ մտածում են ռիսկի դիմելու մասին, պարզապես վախ չեն զգում։ Բացի այդ, նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարացետամոլի օգտագործումը նաև նվազեցնում է էմպատիան և բթացնում ճանաչողական գործառույթներն ու զգացմունքները»,- պարզաբանել են գիտնականները։

Հետազոտությանը մասնակցել է 500 կամավոր: Նրանց բաժանել են երկու հավասար խմբերի. առաջինին տրվել է 1000 մգ պարացետամոլ (առաջարկվող առավելագույն մեկ դոզան մեծահասակների համար), երկրորդին՝ պլացեբո: Այնուհետև գիտնականները մի շարք փորձեր են անցկացրել՝ գնահատելու մասնակիցների ռիսկային վարքագիծը։

Այսպես, օրինակ, դրանցից մեկում կամավորները պետք է օդապարիկ փչեին համակարգչային խաղում։ Սրա համար բոլորն ունեին մի քանի պոմպեր, որոնցից յուրաքանչյուրը երեւակայական փող էր բերում։ Ըստ ցուցումների՝ մասնակիցները պետք է հնարավորինս շատ երեւակայական գումար աշխատեին ու հնարավորինս փչեին օդապարիկը, որպեսզի այն չպայթեր։

Բացի այդ, մասնակիցները լրացրել են նաև հարցաթերթիկներ, որոնք գնահատում էին իրենց ընկալած ռիսկը: Արդյունքները ցույց են տվել, որ պարացետամոլ ընդունած կամավորները խաղի ընթացքում ավելի շատ ռիսկի են դիմել և ավելի հանգիստ են եղել։

Գիտնականները մտադիր են շարունակել պարացետամոլի ուսումնասիրությունը։ Նրանց խոսքով՝ հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ այն կարելի է օգտագործել անհանգստությունը բուժելու համար։

Աշխարհում առողջական պարացետամոլ հոգեկան հետևանքներ

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին