«Letzte Generation» («Վերջին սերունդ») բնապահպանական շարժման երկու ակտիվիստներ նոյեմբերի 15-ի կեսօրին նավթ են լցրել ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի «Մահ և կյանք» կտավի վրա, որը ցուցադրվել է Վիեննայի Լեոպոլդի թանգարանում: Այս մասին հաղորդվում է շարժման թվիթերյան էջում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Այսօր Լեոպոլդի թանգարանում մեր մարդիկ նավթ են լցրել Կլիմտի «Մահ ու կյանք» կտավի վրա: Նավթի և գազի նոր հորերը՝ մարդկության համար մահապատիժ են»,- նշված է գրառման մեջ։
Ակտիվիստների կողմից տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը տարայի միջից նավթ ցողում Կլիմտի աշխատանքի պաշտպանիչ ապակու վրա, իսկ մի կին կպչում է կտավին: Երկուսն էլ ձերբակալվել են թանգարանի անվտանգության աշխատակիցների կողմից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ էկոակտիվիստները, ովքեր բողոքում են կով կթելու դեմ, Բիգ Բենի վրա սպիտակ ներկ են լցրել։
Հոկտեմբերին երկու էկոակտիվիստներ կարտոֆիլի խյուս էին լցրել Կլոդ Մոնեի «Խոտի դեզեր» նկարի վրա Գերմանիայի Պոտսդամ քաղաքի Բարբերինիի թանգարանում, այնուհետև իրենց սոսնձել պատին: