f

Անկախ

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վաղը չի մասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին. Մամիջանյան


Այն գործընթացները, որոնք այս պահին ծավալվում ենք Արցախի և Հայաստանի շուրջ, ամենայն հավանականությամբ վաղ թե ուշ հանգրվանելու են Ազգային ժողովում և Սահմանադրական դատարանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով ընդդիմադիրների՝ ԱԺ լիագումար նիստերին կրկին մասնակցելու մասին հարցերին։

«Բազմիցս նշել ենք, որ փողոցային պայքարն ու խորհրդարանական աշխատանքն իրար բացառող գործընթացներ չեն։ Մենք թույլ չենք տա, որպեսզի հակահայկական այս կամ այն զարգացումը կանխելու համար այդ թվում նաև այս հնարավորությունն իրացնելու գործիքները չունենանք»,- ասաց Մամիջանյանը։

Նա նշեց, որ ընդդիմությունը,  մասնավորապես «Պատիվ ունեմ» խմբակցությունը երբեք  չի էլ դադարեցրել խորհրդարանական աշխատանքը, նույնիսկ ամենաթեժ ցույցերի պահերին այս կամ այն պատգամավորը միջազգային ֆորմատներում կամ, օգտագործելով  վերահսկողական այս կամ այն գործիքն, աշխատել են պառլամենտում. «Խոսքը ընդամենը լիագումար նիստերի դահլիճ  մուտք գործելու մասին է, որը չեմ կարծում, թե մեր գործելաոճի էական փոփոխություն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Մամիջանյանը վստահ է, որ ռադիկալ ընդդիմություն լինելն ասելով չէ. «Ինչքան էլ ասեմ, որ մենք շարունակում ենք մնալ ռադիկալ ընդդիմություն, վստահ եմ, որ  մեր քաղաքացիները  կգնահատեն մեր գործողությունները, որոնք սպասեցնել չեն տա»։

Ներկայացնելով իրենց օրակարգը՝ Մամիջանյանն ասաց. «Եթե խորհրդարանական ընդդիմությունը չիրականացնի խորհրդարանական այս կամ այն աշխատանքը, օրինակ, մեր որոշ միջազգային գործընկերների հետ  հանդիպումների ժամանակ մեր գործընկերները կլսեն  «Հայաստանն ու Ադրբեջանը իրար հետ որևէ խնդիր չունեն, բացի ԼՂ հարցից», կամ «Մենք համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղից բոլոր զորքերը պետք է դուրս գան» ու  նմանօրինակ հակահայկական, հակապետական հայտարարություններ, որոնք  կմնան անպատասխան: Այսինքն մեր միջազգային  գործընկերները չեն լսի, որ նշված երկու դրույթներն աղերս չունեն  իրականության հետ, կամ չեն լսի, որ խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանի և Արցախի համար համարում է ճակատագրական սխալ հայ-ադրբեջանական հարաբերությունների զատումը արցախյան հակամարտությունից»։

Հարցին, թե ի՞նչ սխալներ է թույլ տվել ընդդիմությունը, որ փողոցային պայքարի միջոցով  չհասավ իր նպատակներին, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Այո, մեր նպատակը եղել է և շարունակում է  մնալ Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից,  հիմնական բանակցողի  փոփոխությունը, բայց ասել, որ փողոցային պայքարը որևէ արդյունքի չի  բերել, կարծում եմ, իրականությանը չի համապատասխանում։ Մեր վերջնական նպատակին չենք հասել, բայց որոշակի արդյունքների հասել ենք»։

Նա նշեց, որ կատարել են սխալների վրա աշխատանք, թե  տեխնիկական, նաև որոշ առումով խոսույթի մակարդակում։ Ըստ ընդդիմադիր գործչի, փողոցային այս կամ այն ակցիաների ավելի լայնամասշտաբ իրականացման վերաբերյալ այս պահին տարվում է տնային աշխատանք։

Մամիջանյանը տեղեկացրեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վաղը չի մասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին։

Հայկ Մամիջանյան Տեսանյութ Ազգային ժողով ՀՀ Կառավարություն հարցուպատասխան Հայաստան

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին