f

Անկախ

Ինչպե՞ս կանդրադառնա նոր օրենքը միջին մասնագիտական կրթության ոլորտի վրա


ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) մասին» նոր օրենք ընդունել։ Օրինագիծն արդեն անցել է հանրային քննարկում և լրամշակման փուլում է։ Նոր օրինագծի նպատակն, ըստ ոլորտը համակարգող նախարարության,  ՄԿՈՒ ոլորտի զբաղունակության բարելավումն է:

«Օրենքի նախագծում արտացոլված են որակյալ մասնագիտական կրթության կազմակերպման հարցում ժամանակակից մոտեցումներն, սկզբունքներն ու միտումները՝ ուղղված կրթության բովանդակության և կառուցակարգերի արդիականացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանն ու նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը՝ Եվրոպայում այդ համակարգի զարգացման միտումներին համապատասխան»,- ասված է օրինագծի հիմնավորման մեջ:

Օրինագծով առաջարկվում է միջին մասնագիտական կթության ոլորտում անցում կատարել կրեդիտային համակարգին, Որակավորումների ազգային և ոլորտային շրջանակներին, ներդնել դասավանդողների ատեստավորման և տարակարգի շնորհման համակարգ, ստեղծել քոլեջների կառավարման խորհուրդ, որում ներկայացված կլինեն կառավարության, գործատուների, քոլեջի և ուսանողության ներկայացուցիչները, քոլեջի տնօրենի հաշվետվողականության մեխանիզմներ սահմանել և նրան անվստահություն հայտնելու հնարավորություն ընձեռել, քոլեջներին հնարավորություն տալ ձեռնարկատիրական գործունեություն ծավալել իրենց մասնագիտացման ոլորտում և այդպիսով լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր ձեռք բերել և այլն։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, «Անկախի» հետ զրույցում մեկնաբանելով օրինագծի դրական և բացասական կողմերը, այն դրական է գնահատում․ «Փոփոխությունները գնահատում եմ դրական, քանի որ դրանք, ըստ էության, համապատասխանեցման փոփոխություններ են, այսինքն ակնհայտ է՝ ինչ որ բաներ են արվել այս տարիների ընթացքում, հիմա այդ փոփոխությունները  համապատասխանեցվում են  օրենսդրական մակարդակում»։ 

Խաչատրյանը շեշտում է՝ հանրակրթության և բարձագույն կրթության համակարգերում նախորդ տարիներին մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել, հիմա այդ փոփոխությունները նաև միջին մասնագիտական կրթության ոլորտ են բերվում։ Եվ քանի որ ՄԿՈւ ոլորտը ինչ-որ իմաստով  հանրակրթության և բարձրագույն կրթության միջև է գտնվում, որոշ փոփոխություններ վերցված են բուհական, որոշ փոփոխություններ էլ դպրոցական համակարգից։ 

Ասում է՝ բուհական համակարգը վաղուց է անցել կրեդիտային համակարգին, ՈԱՇ-ին և ՈՈՇ-ին, դպրոցներում տարիներ շարունակ կիրառվում է ատեստավորման և տարակարգի համակարգը, մինչդեռ միջին մասնագիտական կրթության ոլորտում դրանք նոր պետք է ներդրվեն։ «Սա ցույց է տալիս, որ  այս ոլորտը, ցավոք,  էլի շարունակում է  մնալ որպես անտեսված ոլորտ, երկրորդական համարվող։ Եվ այս քայլով փորձ է արվում ՄԿՈւ ոլորտը ինչ-ինչ չափանիշներով համապատասխանեցնել մյուս ոլորտների զարգացումներին,- ասում է Խաչատրյանը։- Բացի այդ, տեղի են ունեցել որոշակի զարգացումներ, որոնք միայն այս ոլորտին են  բնորոշ, օրինակ՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը։ Վերջին տարիներին այդ գործընթացը կանոնակարգող  կարգեր են գրվել, փորձարկվել են ուսումնական հաստատություններում և հիմա նաև օրենքի մակարդակում պետք է համապատասխանեցվի»։

Խաչատրյանը կարևորում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրումը։ Ասում է՝  քոլեջներում չենք կարող ունենալ լավ կրթություն, եթե այն պրակտիկ չէ և հիմնված չէ արտադրության վրա։ «Բայց այդ ամենը  պետք է լուրջ ֆինանսավորել, քանի որ ներկայում այդ պրակտիկաները Հայաստանում հաճախ կրում են ձևական բնույթ, որովհետև այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են այդ պրակտիկաները, առանձնապես չեն ֆինանսավորվում այդ աշխատանքների համար, կամ շատ քիչ են ֆինանսավորվում, ինչի հետևանքով հաճախ ուսանողները գլխացավանք են դառնում իրենց համար։ Եվ հաճախ ուսանողներին առաջարկում են չհաճախել պրակտիկայի և միայն թղթերը ներկայացնել ստորագրման։ Հետևաբար պետք է հետամուտ լինենք, որ այն ամենը, ինչ գրվել է օրենքի նախագծում, իրականացվի»,- ասում է նա։

Կրթության փորձագետը դրական է համարում նաև  ուսումնարան-քոլեջ տարանջատումը։ «Միավորման արդյունքում կուռ տրամաբանություն կլինի»,- ասում է նա։

Խաչատրյանը վիճելի է համարում քոլեջների դասախոսների և վարպետների տարակարգի ժամկետը 3 տարի սահմանելը։ Ասում է՝ սա խիստ պահանջ է, օպտիմալ ժամկետ է 5 տարին, ինչպես դպրոցների դեպքում է։ 

«Օրենքը համակարգին նոր հնարավորություններ է տալիս, ամեն ինչ կախված է նրանից, թե ոնց այդ ամեն ինչը կիրականացվի»,- ասում է Խաչատրյանը։

Կրթության փորձագետն ուշադրություն է հրավիրում նաև մի հանգամանքի վրա՝ այն համարելով ՄԿՈւ ոլորտի խնդիրների պատճառներից մեկը։ Ասում է՝ հանրակրթական և բարձրագույն կրթության համար հատուկ դասավանող մասնագետներ են պատրաստվում, մինչդեռ քոլեջների դասավանդողները  կամ ուսուցիչներ են, կամ դասախոսներ։

«Որտե՞ղ են պատրաստվում քոլեջների դասախոսները և վարպետները։ Չունենք նման մասնագիտացում։ Կարծում եմ՝ գոնե ինչ-որ մի կարճատև դասընթաց պետք է լինի՝ 1 տարվա մագիստրատուրա, կամ բակալավրիատ։ Այդ ոլորտում աշխատում են մարդիկ, որոնց կրթությունը եղել է կամ ուսուցչի, կամ դասախոսի կրթություն։ Մենք չունենք կրթության համակարգ միջին մասնագիտականի համար։ Այդտեղից պետք է սկսենք։ Ոլորտի շատ խնդիրներ այստեղից են գալիս»,- ասում է նա։

 

նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն ԿԳՄՍ նախարարություն Սերոբ Խաչատրյան քոլեջ կրթության որակ խմբագրի ընտրանի օրենք հանրային քննարկում

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին