f

Անկախ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կոչ է անում զերծ մնալ շմոլ գազով թունավորման դեպքերը միայն բնական գազի օգտագործման հետ կապելուց


Ս.թ. նոյեմբերի 10-ին որոշ լրատվական կայքերում հրապարակված շմոլ գազով թունավորման դեպքերի վերաբերյալ ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության առումով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր անհամաձայնությունն է հայտնում, քանի որ ՀՀ տարածքում գործող տարբեր բուժկենտրոններից, ոստիկանության բաժանմունքներից և ՀՀ արտակարգ իրավիճակների տարածքային ստորաբաժանումներից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վթարակարգավարական ծառայության 1–04 և այլ կոնտակտային հեռախոսահամարներին ընդունված կարգով հաղորդված կանչերի ու տեղեկատվության համաձայն` հանրապետության տարածքում ս.թ. նոյեմբերի 1-ից 11-ը արձանագրվել է շմոլ գազից թունավորման թվով 11 դեպք։ Մինչդեռ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից որևէ տեղեկատվություն կամ կանչ ընդհանրապես չի գրանցվել:

Նման կանչեր կամ տեղեկատվություն ստանալով՝ «Գազպրոմ Արմնեիա» ՓԲԸ-ն, առաջնորդվելով ՀՀ կառավարության 12․04․2007թ․ N 580-Ն որոշմամբ հաստատված կարգով, կատարում է մասնագիտական քննություն և սահմանված կարգով կազմում արձանագրություն թունավորման դեպքերի առաջացման պատճառների և պայմանների վերաբերյալ, որոնք հաշվետվությամբ ներկայացվում են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

Հաշվի առնելով այն, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից շմոլ գազից թունավորումների վերաբերյալ ընդունված կարգով «Գազպրոմ Արմնեիա» ՓԲԸ-ին չի հայտնվել և մասնագիտական քննություն չի անցկացվել ու չի պարզաբանվել դրանց առաջացման պայմաններն ու պատճառները, ԵՊԲՀ լրատվական ծառայության կողմից դրանք բնական գազի օգտագործման հետ կապելը առնվազն կոռեկտ չէ և դիտարվում է որպես ապատեղեկատվություն:

Ելնելով վերոգրյալից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կոչ է անում զերծ մնալ չպարզաբանված հանգամանքներում նախնական ախտորոշմամբ շմոլ գազով թունավորման դեպքերը միայն բնական գազի օգտագործման հետ կապելուց և չհաստատված եզրահանգումներ կատարելուց:

 

Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը ձևավորվում է օրգանական տարբեր նյութերի թերայրման պայմաններում, մասնավորապես ածխածին պարունակող ցանկացած նյութերի և առարկաների այրման ժամանակ: Այն գոյանում է ածուխի, յուղի, վառելափայտի, բնական գազի և գրեթե ամեն ինչի այրման ընթացքում, ինչը կարող է օգտագործվել այրման ճանապարհով էներգիայի ստացման նպատակով:

Բացի բնական գազով աշխատող գազասարքերից, ածխածնի մոնօքսիդի աղբյուր են հանդիսանում նաև ծխախոտը, օջախները, փայտյա վառարանները, ջեռուցիչները, զոդիչները, խոտհնձիչները, էլեկտրական գեներատորները, ասֆալտապատման մեքենաները: Առավել վտանգավոր է, երբ տվյալ սարքավորումն օգտագործվում է շինություններում կամ փակ տարածքներում: Ածխածնի մոնօքսիդ կամ շմոլ գազ առաջանում է մեքենաների շարժիչներից, որոնց անսարքությունների հետևանքով շմոլ գազը կարող է լցվել մեքենայի խցիկ։

Գազպրոմ հայտարարություն Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին