f

Անկախ

Մի մասին ասեցին դուք թոշակառու եք՝ բանի պետք չեք, երիտասարդներին էլ դրանք չկարողացան փոխարինել.Գյուղատնտես


Արաքայանարնջի ու նռան իրացման հարցում մեղրեցիներն այս տարի լուրջ խնդիր ունեն.Սադախլոից և Պարսկաստանից նուռը ներկրեցին Երևան, շուկաները լցրեցին և Սադախլոից վրացական էժան արքայանարինքջը լցվեց երևանյան շուկա՝ դրա համար այսպիսի լճացած վիճակ է:

Ankakh.com-ի հետ զրույցում այս մասին ասաց մեղրեցի գյուղատնտես, բուսագետ Գևորգ Մարգարյանը:

Գյուղատնտեսը նշում է, որ նախկինում այս վիճակը չի եղել՝ Մեղրիից Երևան միշտ էլ հասցնում էին բերքը, սակայն քառասունչորս օրյա պատերազմն ու դրան հաջորդած ադրբեջանցիների դրքային առաջխաղացումներն իրենց ազդեցությունն ունեցան նաև Մեղրիից նուռի ու արքայանարինջի առաքման հետ կապված:

«Ճանապարհ կա, բայց մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ են, մարդիկ վախենում են: Դա նույնսիկ ազդել է ապրանքափոխանակության վրա՝ այն շատ դանդաղ է գնում: Նախկինում կարտոֆիլը, սոխը, ճակնդեղը արագ-արագ բերում էին, փոխում, իսկ հիմա այդ գործընթացը շատ դանդաղ է գնում…

Գյուղատնտեսը նշում է, որ արդեն նոյեմբերի կեսին բացառված չէ մրգերի ցրտահարությունը ծառերի վրա, որովհետև ծառերի վրայից չեն հավաքել բերքը, որովհետև գնորդ չկա, իրացնել չեն կարողանում:

«Մարդիկ հսկայական բերք ունեն, բայց իրացնել չեն կարողանում: Գյուղացին հիմա փորձում է չրի վերածել այդ միրգը, բայց կկարողանա արդյոք այդ չիրը իրացնել կամ վաճառել՝ դա էլ է հարց:Այն օրվանից, երբ գյուղնախարարությունը փակվեց, գյուղատնտեսության աջակցության կենտրոնները լուծարեցին և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մասնագետներին էլ դուրս շպրտեցին, մի մասին ասեցին դուք թոշակառու եք՝ բանի պետք չեք, երիտասարդներին էլ դրանք չկարողացան փոխարինել, աշխատել:

Հայաստանում ման ես գալիս անասնաբույժ չկա, գյուղատնտես չկա, եթե կա էլ, ապա չորս տարի սովորել են փողով-մողով՝ ծառն ու թուփը իրարից չեն տարբերում, իսկ պրոֆեսիոնալ մասնագետներին ասում են՝ դուք մեր թշնամին եք: Ոնց որ հանրապետակնները,այնպես էլ սրանք՝ հանրապետականներից ոչ մի բանով չեն տարբերվում»,-ասաց Մարգարյանը:

Գյուղատնտեսը նշում է, որ այս պարագայում պետությունը պետք է աջակցի, հատկապես այս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը այսօր կենտրոնացած է Մեղրիի վրա: Վերջինս նշում է, սահմանը պահող ժողովրդին պարտավոր են աջակցել: նաև այսպես կոչված օլիգարխներն ու մեծահարուստ հայերը:

«Նռնաձորում  հսկայական քանակությամբ նուռ է կուտակված, մարդիկ այսօրվա դրությամբ չեն կարողանում տոննաներով իրենց բերքը իրացնել: Փոխանակ օգնեն, գան-տանեն՝ դա էլ չեն անում՝ դրսից ներմուծում են: Բան չունեմ ասելու՝ թող դրսից ներմուծեն, Հայաստանը առևտրի և արժույթի հիմնադրամի անդամ է հինգից տասը տոկոսը պետք է այս կամ այն կերպ ներմուծի, բայց ոչ այդքան խմբաքանակով: Ոչ թե գյուղացու քրտինքը զրոյացնի, դրան գումարած նաև դրամի արժևորումն էլ իր բացասական ազդեցությունն ունի»,-ասաց գյուղատնտեսը:

Արքայանարինջը, նուռն ու թզի չիրը մեղրեցիները ժամանակին կարող էին պատվիրատուի տուն հասցնել, հիմա այդ հնարավորությունն էլ չկա:

Գևորգ Մարգարյանը նշում է, որ տարիների ընթացքում մեղրեցիները զարգացրել են մրգի մշակման մեխանիզմները, մթերքի վերամշակման մեջ են զարգացել, ապրանքային տեսքի են բերում իրենց արտադրանքը, որպեսզի կարողանան շուկայում իրացնել:

Վերջինս նշում է, որ Մեղրիում կա մրգի գրասենյակ, որը գործում է միայն յուրայինների համար, իսկ հասարակ գյուղացիներին այնպիսի գներ են առաջարկում, որ ավելի գերադասելի է մրգից օղի թորեն, քան թե թույլ տան օրը ցերեկով իրենց այդպիսի գնով խաբեն:

«Քաղցր, խնձորատիպ արքայանարինջը, որ խնձորի պես խշում ուտում ես՝ դա հինգ հարյուր դրամ է, եթե հենց գյուղացին է քաղել ու արկղերում դասավորել, եթե գնորդն է ծառից քաղում՝ չորս հարյուր հիսուն դրամ է: Սովորական կիսատտիպ արքայանարինջը, որը քանի գնալով քաղցրանում ՝դա արդեն խոշորները երեք հարյուր հիսուն  դրամ են վաճառում,մանրերը՝ երեք հարյուր դրամ: Բայց, եթե խոշոր խմբաքանակով գնելու պատրաստակամ մարդիկ լինեն՝ մարդիկ կլինեն, ովքեր պատրաստ են երկու հարյուր, երեք հարյուր կգ գնելու դեպքում միրգը վաճառել երկու հարյուր դրամով»,-ասաց Գևորգ Մարգարյանը:

Ինչ վերաբերում է նուռին, ապա Մեղրիում խոշոր, քաղցր նուռի մեկ կիլոգրամն այժմ վաճառվում է չորս հարյուր դրամով, միջակը՝ երեք հարյուր, իսկ մնրը՝ երկու հարյուր հիսուն-երկու հարյուր դրամի՝ նայած ըստ չափի:Գյուլաշան՝ կիսաքաղցր տեսակը վաճառում են մանրը չորս հարյուր, միջինը՝ հինգ հարյուր,  մեծը՝ վեց հարյուր դրամ:

«Մարդ էլ կա յոթ հարյուր դրամ է տալիս խոշոր նուռը: Գյուլաշայի տարբեր տեսակներ կան՝ կիսատտիպ, կիսաքաղցր տեսակներ՝ ըստ սորտերի երկարադիմացկուն, կարճադիմացկուն…Տեսակ կա, որ ժողովուրդն ասւոմ ՝ ծախի՝ փախի տեսակը, որ երկար չի դիմանում՝ մի ամսվա կամ մի տասը օրվա մեջ պիտի ուտես՝ պահպանության համար քիչ պիտանի է:Բայց  սորտեր կան, որ մեղրիի պայմաններում կարողանում ես մինչև ապրիլի մեկը, ապրիլի տասնհինգը պահես»,-ասաց Գևորգ Մարգարյանը:

գյուղատնտեսություն Մեղրի Հայաստան խմբագրի ընտրանի Գևորգ Մարգարյան

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին