Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Ֆրանսիային մեղադրել է դավաճանության համար նրա ֆոնին, երբ երկու երկրները բախվում են այն հարցի շուրջ, թե ով պետք է ընդունի միգրանտներով լի փրկարար նավակները: Այս մասին գրում է politico.eu-ն:
Փարիզը սառեցրել է Իտալիայից 3500 միգրանտի ընդունելու ծրագրերը, որոնք եվրոպական վերաբաշխման համաձայնագրի մաս են կազմում, և առաջարկել է մյուս երկրներին հետևել իր օրինակին, այն բանից հետո, երբ Իտալիան հրաժարվել է միգրանտներին տեղափոխող Ocean Viking նավին թույլ տալ մտնել իր նավահանգիստ՝ փոխարենն ուղղելով այն դեպի Ֆրանսիա:
Հռոմում կայացած մամուլի ասուլիսում Մելոնին, մեկնաբանելով Փարիզի կոչն առ այն, որ «մյուս երկրները մեկուսացնեն Իտալիային», ասել է.«Իմ կարծիքով՝ Ֆրանսիան դավաճանում է համերաշխության և կիսելու եվրոպական դինամիկան»:
Մելոնին ընդգծել է, որ իրեն ապշեցրել է ֆրանսիական կառավարության «ագրեսիվ արձագանքը», «որն անհասկանալի է և չարդարացված», և մատնանշել, որ Իտալիան այս տարի ընդունել է Միջերկրական ծովից 90 000 միգրանտի, այդ թվում՝ 600-ը՝ հասարակական կազմակերպությունների նավերից, նույն օրը, երբ Ֆրանսիան համաձայնվել է վերցնել 234-միգրանտի Ocean Viking նավից:
Իտալիայի վարչապետը Ֆրանսիային մեղադրել է «դավաճանության» համար
Կարդացեք նաև
- Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
- Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
- ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.