f

Անկախ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի մի շարք քաղաքական դեմքերի հետ


ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը եվրոպական երկրներ իր աշխատանքային այցի շրջանակներում  նոյեմբերի 9-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ԵԽ  պատգամավորներ, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևի, Հայաստանի հետ Եվրոպական խորհրդարանի բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի և Սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Ռոբերտ Հայշելի հետ, ով հանդիպմանը մասնակցում էր քաղաքական խմբի ղեկավարության անունից։ Այս մասին հայտնում է ՀՅԴ hանրային կապերի գրասենյակը։

Հիշյալ հանդիպումների ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը բարձրացրել է Ադրբեջանի կողմից 2020 թ․ սանձազերծված պատերազմի հետևանքների վերացման անհրաժեշտությունը, խոսել ադրբեջանական վերջին ագրեսիան հասցեական դատապարտելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ԵՄ ղեկավար կառույցների կողմից հակամարտող կողմերի միջև հավասարություն դնելու քաղաքականությանը վերջ տալու անհրաժեշտության մասին։

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին՝ Տեր-Խաչատուրյանը կարևորել է Արցախի անկլավացման բացառումը և նկատել, որ այդ գործընթացը չպետք է սպառնա Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը, և դրա արդյունքում Արցախը չի կարող համարվել Ադրբեջանի մաս, որպիսին երբեք չի եղել անկախ Ադրբեջանի պատմության մեջ։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը եվրոպացի գործընկերներին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում ՀՀ իշխանությունների մոտեցումների անընդունելի լինելը՝ հատկապես երբ դրանք ուղեկցվում են Հայաստանին պարտադրվող նախապայմաններով։

Առանձնապես կարևորվել է ՀՅ Դաշնակցության արտաքին հարաբերությունների առավել զարգացման անհրաժեշտությունն ինչպես համաեվրոպական մակարդակում՝ ի դեմս Եվրոպայի սոցիալիստական կուսակցության և Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի հետ համագործակցության, այնպես էլ եվրոպական երկրներում գործող սոցիալիստական կուսակցությունների հետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ։

ՀՅԴ  Հակոբ Տեր-Խաչատուրյան ՀՅԴ բյուրո հանդիպում Եվրոպա Բրյուսել

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին