f

Անկախ

«Սա դատարկ տեղը ծնված որոշում է: Ստանալու ենք հերթական շոուն, որը չգիտեմ, թե ինչով կավարտվի». Ատոմ Մխիթարյան. «Փաստ»


Օրերս Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ ստեղծվել է բուհական ուղղությունների ցանկ և բովանդակություն մշակող աշխատանքային խումբ, որը մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը պետք է մշակի և ՀՀ վարչապետին ներկայացնի բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք: Խմբում ներառված են ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, ներառված չեն ոլորտային փորձագետներ, բուհերի ռեկտորներ կամ ներկայացուցիչներ: Աշխատանքային խումբը պետք է ներկայացնի ակադեմիական քաղաքում նոր ձևավորվող բուհերի տեղակայման վերաբերյալ առաջարկություն և համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների և գործառույթների վերաբերյալ տեղեկատվություն, սրան գումարած՝ սպայական ուսումնական հաստատության բովանդակության վերաբերյալ հայեցակարգ: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասում է՝ գործընթացը սկսվել է վաղուց՝ դեռևս սեպտեմբերի սկզբից: «Տեղեկատվություն տրամադրելը մեկ բան է, այն վերլուծելը, քննարկելը, ի վերջո, մարդկանց կարծիքը հարցնելը՝ մեկ այլ բան: Տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, երբ երեք բուհի պրոֆեսորադասախոսական կազմերը և ուսանողները պատահաբար իմացան գաղտնի որոշման մասին, որով ցանկանում էին այդ բուհերը միացնել իրար: Բնական ռեակցիա էր, այս դեպքում էլ նույն պատկերը կունենանք: Նշանակում է, որ կա որոշում, ֆորմալ ձևով այն հաստատելու համար ստեղծվում է հանձնաժողով: Սա անթույլատրելի է հատկապես այնպիսի ոլորտի դեպքում, ինչպիսին գիտությունն է ու բարձրագույն կրթությունը: Այդտեղ է մեր մտավորականության զգալի մասը: Ինչպե՞ս կարելի է հաշվի չառնել մարդկանց կարծիքը, փորձը, անցած ուղին, իսկ այն մարդիկ, որոնք գիտության կամ բարձրագույն կրթության հետ որևէ առնչություն չունեն, այդ մասին որոշումներ կայացնեն: Պարզ է, որ այս որոշման որակը լինելու է շատ ցածր, դրա իրականացնողները չեն ընդգրկվում որոշման կայացման գործընթացի մեջ և ընդդիմանալու են: Ստանալու ենք հերթական շոուն, որը չգիտեմ, թե ինչով կավարտվի»,-հավելում է մեր զրուցակիցը: Բուհերի ռեկտորներին կամ ներկայացուցիչներին հանձնաժողովում չընդգրկելն առնվազն տարօրինակ է, չէ՞ որ կայացված որոշումներն առաջին հերթին բուհերի հետագա ճակատագրին են վերաբերում: Մխիթարյանի խոսքով, ըստ էության, անտեսում են նրանց կարծիքը: «Սա երկու բանի մասին է վկայում: Առաջինը՝ չեն ցանկանում լսել իրական շահառուի կարծիքը, և երկրորդ՝ պատրաստվում են կադրային փոփոխություններ անել: Եթե հանձնաժողովում չես ընդգրկում մարդուն, որը հետագայում որոշումն իրականացնողն է, ենթադրվում է, որ առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն»,-ասում է փորձագետը:

Ստացվում է, որ բուհերի լուծարման, միավորման, նոր բուհերի ստեղծման որոշումը սարերի հետևում չէ, ուղղակի սկզբում հանդիպելով ռեկտորների, դասախոսների և ուսանողների դիմադրությանը՝ որոշվեց գնալ այլ ճանապարհով: «Սա դատարկ տեղը ծնված որոշում է, ընդամենը լավ ցանկություն: Հաշվի չեն առել Հայաստանի պոտենցիալը, գիտության զարգացման հեռանկարը: Անհնար է ունենալ արդյունք, երբ մեր երկիրը կանգնած է անվտանգային և այլ լուրջ մարտահրավերների առջև: Որոշում կայացնողները չեն պատկերացնում, թե ինչ ծավալի ֆինանսավորում է պահանջվում: Կրթության զարգացման 2021-2030 թթ. ծրագրում գրված է, որ չորս բուհ պետք է ընդգրկվի աշխարհի լավագույն 500 բուհերի ցանկում: Փաստում եմ՝ վարկանիշավորման աղյուսակներում բարձր հորիզոնականներ զբաղեցնող բուհերի բյուջեն համեմատական է մեր երկրի ողջ բյուջեին:

 

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

Ատոմ Մխիթարյան կրթության որակ Կրթություն եվ գիտություն Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին