Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն Telegram-ի ալիքում հայտնել է, որ Բելառուսի հետ երկրի սահմանին՝ Վոլինի շրջանում, մոտ 3 կմ երկարությամբ պատ է կառուցվել։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ուկրաինայի հյուսիսում՝ Բելառուսի հետ սահմանին, պատ է կառուցվում ։ <...>։ Այսպիսով, սահմանի մոտ 3 կմ-ն արդեն վերազինվել է, աշխատանքները շարունակվում են»,- գրել է նա։
Տիմոշենկոն նշել է, որ նույն աշխատանքն իրականացվում է Ժիտոմիրի և Ռիվնեի շրջաններում։
Ավելի վաղ Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ այս տարի Բելառուսի քաղաքացիություն ստանալու համար դիմել է 2811 ուկրաինացի։
Ըստ ՆԳՆ-ի՝ Բելառուսի քաղաքացիություն ստանալու համար դիմումների հիմնական մասը կազմում են հենց ուկրաինացիների միջնորդությունները։ Ընդհանուր առմամբ դիտարկվել է օտարերկրացիների նման 4075 դիմում, որից 3997-ը բավարարվել է։
Հոկտեմբերի 4-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան անընդհատ սադրանքներ է իրականացնում ուկրաինա-բելառուսական սահմանին։ Նրա խոսքով, Կիևը մինչև 15 հազար զինվոր է դուրս բերել Բելառուսի սահմաններ՝ միաժամանակ հայտնելով իր մտավախությունների մասին ուկրաինական հակամարտության մեջ Մինսկի հնարավոր ներգրավման վերաբերյալ։