Հարություն Մանուչարյանին մոտիկից ճանաչում եմ 11 տարի։ Իմ համոզմամբ՝ նա Հայաստանի ամենաակտիվ աշխատող համայնքի ղեկավարն է, ազնիվ, հավասարակշիռ , հայրենասեր այր ։ Հարություն Մանուչարյանը հիմա քրեական օրենսգրքի հոդվածներով մեղադրվելով, իրականում՝ քաղաքական պատճառներով, նորից անազատության մեջ է, իսկ Հայաստանը թալանած, բազմաթիվ հանցագործություններ կատարածները արտերկրում են, կամ էլ՝ Հայաստանում ազատ կերպով իրենց արած թալանն են վայելում։Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, դրա համար մեծ դրամաշնորհներ ստացողներ, ինչո՞ւ չեք արձագանքում․ չե՞ք տեսնում, որ սեպտեմբերի 25-ին կայացած Բերդի ավագանու ընտրություններում հաղթած Հարություն Մանուչարյանի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում։