f

Անկախ

Հայաստանի պաշտոնական ընդդիմությունը, գտնվելով գաղափարական ու բարոյահոգեբանական նոկդաունի մեջ, փորձում է օգտագործել եկեղեցու խաղաքարտը


Շատ դժվար է հրաժարվել կաղապարներից, առավել ևս այն հասարակությունների համար, որոնք համաշխարհային զարգացումների հետ դիսոնանսի մեջ են գտնվում, չեն հասկանում ինչ է շուրջ բոլորը կատարվում: Դրա արդյունքը շատ ծանր գին է ունենում:

Հայաստանի պաշտոնական ընդդիմությունը, գտնվելով գաղափարական ու բարոյահոգեբանական նոկդաունի մեջ, փորձում է օգտագործել եկեղեցու խաղաքարտը, հոգևորականներին մտցնել քաղաքականության մեջ, շահագործել դեռևս առկա կաղապարներն ու էմոցիոնալ ազդեցություն ունենալ զանգվածների վրա:

Նախ ՛՛քրիստոնական աշխարհի՛՛ մասին: Չկա այլևս նման աշխարհ ու մեր առաջին քրիստոնեական ազգ լինելը որպես բրենդ չի աշխատում ու դա ոչ մեկին ՛՛ծախել՛՛ չի ստացվի:

1789-ի ֆրանսիական հեղափոխությունից հետո ՛՛քրիստոնեական աշխարհն՛՛ այլևս քրիստոնեական չի, դա ետքրիստոնեական աշխարհ է, որտեղ կրոնը յուրաքանչյուրի անձնական գործն է: Կրոնը դուրս է մղվել քաղաքականությունից, այն այլևս բարոյականության, փոխհարաբերությունների կանոնների, իշխանության լեգիտիմության համար նորմատիվային դեր չի կատարում:

Բայց դա դեռ առաջին քայլն էր: Հիմա Արևմուտքը ոչ թե ետքրիստոնեական է, այլ հակաքրիստոնեական է՝ ոչնչացվում են եկեղեցիները, հանվում են խաչերը, պետական մակարդակով նվաստացվում են քրիստոնեական արժեքները:

Ինչու է դա արվում:

Շատ պարզ պատճառով, քրիստոնեական պատվիրանները խանգարում են նոր համաշխարհային էլիտային կառուցել այնպիսի նոր աշխարհ, որտեղ չլինի միջին խավ, չլինեն անկյունաքարային արժեքներ, որոնք կխանգարեն ջարդել ավանդական հարաբերություններն ու կառուցել նորը՝ ինչպես որ իրենք դա պատկերացնում են:

Այդ զարգացումը 1789-ի ֆրանսիական հեղափոխության, հետագայում մարքսիզմի, իսկ հիմա ֆրեյդոմարքսիզմի տրամաբանական շարունակությունն է: Վերջինս այսօրվա Ամերիկայի Դեմոկրատական կուսակցության գաղափարախոսության հիմքն է:

Դա Հայաստանում չեն ըմբռնում: Հանգիստ թողեք եկեղեցին, մի բզբզեք, դրանով ավելի եք թուլացնում այդ կառույցի հիմքերը, փոխարենը ոչինչ չստանալով: Եթե չեք կարողանում քաղաքական օրակարգ ձևավորել, քաղաքական մտքեր գենեռացնել, չգիտեք հասարակության հետ շփման ձևը, եկեղեցին էլ չի կարողանա ձեզ օգնել այդ գործում:

Թողեք եկեղեցին հեռու մնա քաղաքականությունից, զբաղվի իրեն վերապահված գործերով, որոնք այդպես էլ չի կարողանում լիարժեք իրականացնել: Մի ազգային ինստիտուտ է դեռ մնացել, այդ էլ եք փարձում վերջնականապես հեղինակազրկել:

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում Հայ Առաքելական եկեղեցի ընդդիմություն Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին