f

Անկախ

Լիանա Գյուրջյան․ «Երջանիկ եմ, որ կարողանում եմ իմ երկրի պատիվը բարձր պահել»


Ալբանիայի Դյուրես քաղաքում կայացած Եվրոպայի ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում հայ մարզիկները մեդալաբեր ելույթներ ունեցան՝ 15 մեդալ նվաճելով։
81 կգ քաշային կարգում փայլուն հանդես եկավ և երրորդ անգամ Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոնի կոչումը  նվաճեց հեռանկարային մարզուհի Լիանա Գյուրջյանը՝ երկամարտում գրանցելով 223 կգ արդյունք։
Անկախի հետ զրույցում հայ մարզուհին  կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ անչափ հպարտ է, որ ներկայացնում է Հայասատնը միջազգային հարթակում։ 


-Շնորհավորում ենք աշխարհամասի ստուգատեսում առաջինը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Հավաքականի մարզիչների հետ Եվրոպայի առաջնությունիս առաջ անցկացրինք մի քանի ուզումնամարզական հավաք, որոնց ժամանակ լիարժեք պատրաստվեցինք՝ թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես։
Ստուգատեսին շատ լավ էինք տրամադրվել։  Ինչ ցանկանում էի, ստացա այս մրցաշարից։ Ուրախալի է, որ ողջ  թիմը հաձող հանդես եկավ, հավաքականի մարզիկները լավ արդյունքներ գրանցեցին։


-Երկամարտի 223 կգ արդյունքով 3-րդ անգամ ճանաչվեցիք լավագույնը։ Մրցաշարի ընթացքի մասին ի՞նչ կասեք։
-Բավական լավ էր կազմակերպված առաջնությունը՝ բոլոր ստանդարտներին համապատասխան։ Ես գոհ եմ իմ ելույթներից, մրցակիցներս դեռ երիտասարդ են  կարող են բարելավել իրենց արդյունքները։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Շատ կարևոր հաղթանակ էր ինձ համար, քանի որ վնասվածքի պատճառով բաց էի թողել 2 մրցում։  Վնասվածքից անմիջապես  հետո հաղթանակով սկսելը հետագայի համար անչափ կարևոր է։ Յուրաքանչյուր ձեռքբերում մարզիկին տալիս է ավելի մեծ մոտիվացիա՝ հասնելու գլխավոր նպատակներին։
Բացի այդ, մեզ համար շատ կարևոր է թիմակցի հաղթանակը, ինչը ոգևորում է, մենք միասին ենք ուժեղ ու ցանկացած հաջողություն բոլորինս է։


-Ի՞նչ եք զգում, երբ այս դժվար ժամանակահատվածում միջազգային հարթակում ներկայացնում եք Հայաստանը։
-Շատ ուրախ ու հպարտ եմ, որ ներկայացնում եմ իմ Հայաստանը։ 
Հայը միշտ ուժեղ է եղել, և հիմա էլ տեսնում ենք, որ ոչ միայն ծանրամարտում, այլ նաև մնացած մարզաձևերում միշտ առաջ ենք գնում։ Երջանիկ եմ, որ կարողանում եմ իմ երկրի պատիվը բարձր պահել։
Աստված առաջ, միակ ցանկությունս է՝ բոլոր մրցումներում ներկայանամ հնարավորինս լավ։ Այս տարվա մեծահասակների աշխարհի առաջնությունում ցանկանում եմ բարելավվել արդյունքներս և մարզիչներիս սպասելիքներն արդարացնել։

Լիանա Գյուրջյան Սպորտ Ծանրամարտ Հայաստան չեմպիոն ոսկե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին