f

Անկախ

Այսօր մենք ավելի լուրջ հարվածներ ենք ստանում ոչ այնքան դիմացից, որքան՝ թիկունքից․ Սենոր Հասրաթյան․ «Իրավունք»


«Իրավունք» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ օղակը Արցախի շուրջ շարունակում է նեղանալ, թշնամին շարունակում է ամեն օր նոր պահանջներ ներկայացնել՝ այդ ճանապարհին դիմելով կեղծ տեղեկատվության տարածման եւ քաղաքացիական բնակչությանը ամենատարբեր եղանակներով խուճապի մատնելու փորձերով: Վառ օրինակը Խրամորթում օրերս արձանագրված միջադեպն էր: Տպավորություն է, որ բոլորը մտահոգ են Արցախի հարցով, բայց կոնկրետ քայլեր առկա մարտահրավերները գոնե չեզոքացնելու, համենայնդեպս, չեն արձանագրվում: Նաեւ, որ արցախցին մնացել է ինքն իր խնդրի հետ միայնակ: Ի վերջո, ի՞նչ է սպասվում այս իրավիճակում Արցախին: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ, ով անդրադառնալով վերը նշվածին, նախ նկատեց.

— Մեկ անգամ չէ, որ արցախցին իր դարավոր պատմության ընթացքում ապրել է մենակի վճռական հոգեբանությամբ: Համոզված եմ, որ այս անգամ էլ, ի հեճուկս իր ներքին ու արտաքին թշնամիների, նա կկարողանա պատվով դուրս գալ հերթական փորձությունից: Ի դեպ, նաեւ ասեմ, որ արտաքին թշնամուն ավելի հեշտ է դիմագրավել, քան ներքին թշնամուն: Այսօր մենք ավելի լուրջ հարվածներ ենք ստանում ոչ այնքան դիմացից, որքան՝ թիկունքից: Բայց, նորից եմ ասում, արցախցին վճռական է, եւ նա ապրելու է իր հողում այնպես, ինչպես ինքն է ցանկանում:

— Ալիեւը շարունակում է պնդել, որ արցախահայությունը այլեւս Ադրբեջանի բնակիչներ են, եւ որ այդ փաստի հետ պետք է հաշտվեն արցախահայերը: Համարժեք պատասխան, սակայն ՀՀ իշխանությունների կողմից, չենք տեսնում: Բացառո՞ւմ եք արդյոք, որ մի օր թշնամին նաեւ իր այդ նպատակին կհասնի՝ հայաթափելով Արցախը:

— Ես, կարծես, վերեւում պատասխանեցի Ձեր հարցին: Բայց, որպես հավելում, ասեմ, որ արցախահայությունն իր արդար ու վճռական ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերին,եւ այն քննարկման կամ սակարկման ենթակա չէ: Ու դրանում ներքին համոզմունք ունի ինչպես հարեւան, բայց ոչ բարեկամ երկրի այսօրվա ղեկավարությունը, այնպես էլ միջազգային հանրությունը: Այլ հարց է, որ այդ ճշմարտության հանդեպ այլ է Հայաստանի ներկա ղեկավարության վերաբերմունքը, որը շատ ցավալի է...

Արցախը եղել է, կա ու լինելու է հայկական, չկասկածեք:

— Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցած ընդդիմության վերջին հանրահավաքը, որը պետք է արցախյան հայտնի հանրահավաքի արձագանքը լիներ:

— Մենք՝ հայերս, պարտավոր ենք բոլոր հնարավոր միջոցները կիրառելով կանգնեցնել այս համազգային անկումը: Այսօրվա դրությամբ իշխող ռեժիմի դեմ պայքարի այլընտրանք դեռեւս չունենք, քան հանրահավաքն ու տարատեսակ բողոքի ցույցերն են: Մեր ժողովուրդը, վերջապես, պետք է գիտակցի, որ տանը նստելով եւ հույսը դնելով ինչ-որ մեկի վրա, որեւէ առաջընթաց չի ունենալու, ավելին՝ շարունակելու է կորցնել: Յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ինքն անելիք ունի...

— Եվ վերջում, ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, անդրադառնալով Արցախի ապագային, ասել է. «Բոլոր նրանք, որոնք Ղարաբաղի խնդիրը կապում են Հայաստանի մոտեցումների հետ, նրանք շառլատաններ են, անլուրջ մարդիկ են: Հայաստանը չունի այն ուժը, որ Ղարաբաղը հեռացնի Ադրբեջանից: Ասում են՝ Ղարաբաղը տալիս եք Ադրբեջանին, մի բան, որ մերը չի, ո՞նց ենք տալիս»: Որպես արցախցի՝ կխնդրեի Ձեր գնահատականը վերը նշվածին:

— Միայն անհայրենիք մարդը կարող է այդպես մտածել: Մեր այսօրվա ողբերգության թիվ մեկ պատճառը այն է, որ իշխող ուժի բացարձակ մեծամասնությունը, եթե չասենք բոլորը, հենց այդպես է մտածում: Այդ ապազգային ու ապիկար իշխանավորներն այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ հենց նման դատողությունների արդյունքում ենք ժամանակին կորցրել մեր պատմական հայրենիքի մեծ մասը՝ Կարսն ու Արդահանը, Սասունն ու Նախիջեւանը, իսկ այսօր էլ հրաժարվում ենք Արցախից, վաղը կհրաժարվենք Սյունիքից, մյուս օրը Տիգրանաշենից եւ, այդպես շարունակելով՝ կհասնենք Երեւանին... Շառլատանությունը հենց սա է, այլ ոչ թե այն, որ ուզում են գոնե հայրենիքից մնացածը պահել...»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հայաստան Սենոր Հասրաթյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին