f

Անկախ

Ալիևի հռչակագրերը Շուշիից. ադրբեջանցի առաջնորդը լռվել է հետպատերազմյան էյֆորիայում. EurAsia Daily


Օրերս Ադրբեջանի նախագահի ելույթը հայերի ներկայությունից «ազատագրված» Շուշիում՝ մեծությամբ երկրորդ արցախյան քաղաքում, ծանր նստվածք թողեց և կրկին հաստատեց նրա՝ տարածաշրջանում նպատակներին հասնելու ուժային մեթոդների տրամադրվածությունը:

Ուշագրավ է, որ Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ, որտեղ հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները համատեղ հայտարարություն ընդունեցին, որի կետերից մեկում ասվում է, որ Բաքուն և Երևանը ուժի կիրառումից և դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու պարտավորություն են ստանձնում, անցել է մի շաբաթից քիչ ավելի:

Ադրբեջանական պետության ղեկավարն անցած երեքշաբթի դիմեց Հայաստանի ղեկավարությանը և հարևան հանրապետության ժողովրդին իրեն բնորոշ պատերազմի լեզվով: Ալիևը նշեց, որ Ադրբեջանի զինված ուժերը  44-օրյա մարտական գործողությունների դադարեցումից հետո անցած երկու տարում միայն և միայն ուժեղացել են և կարող են կրկնել հարձակողական գործողությունները տարածաշրջանում: Միաժամանակ նա հիշեցրեց հայերի պարտավորության մասին «զանգեզուրյան միջանցի» մասով և կշտամբեց, որ նրանք մինչև հիմա չեն հանել իրենց զորքերը «ադրբեջանական տարածքից»:  Այդ արտահայտության տակ, հասկանալի է,  նկատի ուներ Լեռնային Ղարաբաղը, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է չճանաչված հանրապետությունից 2020 թվականի պատերազմի արդյունքներով:

Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության հնարավոր երկրարաձգման առնչությամբ Ադրբեջանի նախագահը թափանցիկ ակնարկեց, որ իրավիճակի զարգացման նման սցենար չի տեսնում և մնում է այն կարծիքին, որ ամեն ինչ կսահմանափակվի «ադրբեջանական տարածքում» ռուսական խաղաղապահների «ժամանակավոր տեղակայման» առաջին հնգամյա ժամկետով: «Ղարաբաղը մեր հողն է: Ռուսական խաղաղապահներն այնտեղ ժամանակավոր են տեղակայված, 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունում նրանց գտնվելու ժամկետը նշված է, և եթե նրանք (հայերը) ինչ-որ մեկի վրա հույս են դնում, ապա կրկին կբախվեն ողբերգության»,- պնդեց Ալիևը Շուշիում ելույթ ունենալիս:

Նա չխուսափեց նաև Հայաստանի որոշ «հովանավորների» հասցեին թափանցիկ ակնարկներից, և կարելի է վստահությամբ ենթադրել, որ նկատի ուներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Անցած ամսին Ալիևը բառացիորեն նախատեց ֆրանսիացի գործընկերոջը, որը մինչ այդ հրապարակայնորեն հայտարարել էր, թե Ֆրանսիան երբեք Հայաստանին փորձանքի մեջ մենակ չի թողնի: Դա հիշեցմում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը նույնքան կտրուկ է իր դատողություններով, երբ խոսքը հանգում է առանձին արտասահմանյան երկրների առաջնորդների «անարժան» վարքագծին: Այսպես, ավելի վաղ այս տարի թուրքական առաջնորդը հայտարարեց բոլորին, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր համար «այլևս գոյություն չունի»:

Սոչիում Անդրկովկասի ամենամեծ հանրապետության նախագահը հայտարարեց Վլադիմիր Պուտինին, որ «ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է», այդ կապակցությամբ քննարկելու բան չկա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական խաղաղապահների մանդատը հերթական հինգ տարով և անգամ ավելի երկար ժամկետով երկարացնելու առաջարկությանը ադրբեջանցի նախագահը պատասխանեց նույնքան կտրուկ, բայց ոչ տեսախցիկների առաջ, այլ եռակողմ բանակցությունների փակ մասում:

Ինչ վերաբերում է հովանավորներին, ապա հենց իր՝ Ադրբեջանի հովանավորը ներկայացված է շատ բացահայտ, առանց որևէ երկիմաստության: Թուրքիան: Նրա ավանդը Բաքվի հաղթանակում երկամյա վաղեմության 44-օրյա ղարաբաղյան պատերազմում կասկած չի հարուցում, ընդ որում՝ շատ առումներով վճռական ավանդը, եթե հաշվի առնենք Ադրբեջանին մատակարարված հարյուրավոր թուրքական հարվածային անօդաչուները և մոտ երկու հազար սիրիական զինյալներին, որոնք ղարաբաղյան ճակատ էին նետվել որպես թնդանոթի միս:

Ալիևը չմոռացավ Ղարաբաղից ապտակ հասցնել ոչ միայն Մակրոնին, այլև իր հարավային հարևանին: Իրանին դա բաժին հասավ այն պատճառով, որ շիական տերությունը մտադրվել էր իր հյուսիսային սահմաններում մասշտաբային զորավարժություններ անցկացնել և ամեն կերպ Ֆրանսիայի նման վարքագիծ է ցուցադրում Անդրկովկասի ուղղությամբ. Թեհրանը Երևանին մենակ չի թողնի փորձանքի մեջ:

Ավելի վաղ հայկական փորձագիտական շրջանակներում խոսակցություններ լսվեցին, թե իրանցիները առաջարկել են Փաշինյանին Իրանի Իսլամական Հանրապետության զորքերը մտցնել հայկական Սյունիք, որի միջով Բաքուն և Անկարան ուզում են «զանգեզուրյան միջանցք» բացել, որպեսզի լուծեն իրենց պատմական խնդիրը՝ ամբողջացնել թուրանական աղեղը Ստամբուլից մինչև չինական Սինցզյան: Երևանը մերժել է Թեհրանի առաջարկը՝ պատճառաբանելով, որ Մոսկվան կարող է դա չհասկանալ: Ասենք, Հայաստանի արևմտյան գործընկերների բացասական վերաբերմունքն էլ լրիվ ակնհայտ է: Իրանի շռայլ առաջարկը Փաշինյանին չէր կարող չխայթել Ալիևին: Սրանից էլ սպառնալիքախառն ամենախիստ  կշտամբանքները Թեհրանի հասցեին Ադրբեջանի մայրաքաղաքից:

Դափնիների վրա նիրհել, իհարկե, կարելի է հաղթողին: Բայց դա չի կարող անվերջ շարունակվել, մանավանդ երբ անհարկի ինքնավստահության և սեփական անսխալականության համոզմունքի այսքան մեծ հոսք կա հարևան պետությունների ուղղությամբ: Նավթագազակիր Ադրբեջանը, որ  դեռ դուրս չի գալիս հետպատերազմյան էյֆորիայից, բազմաթիվ ներքին խնդիրներ ունի՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական և էթնոկրոնական բնույթի: Հաղթանակը պատերազմում խեղդել է դրանց երբեմնի սրությունը, մղել երկրորդ պլան: Սակայն ոչ ոք ապահովագրված չէ դրանց արդիականացումից: Մանավանդ ադրբեջանական առաջնորդի ռազմաշունչ կեցվածքի խորապատկերում:

Վյաչեսլավ Միխայլով

Աղբյուրը՝ EA Daily  

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Արցախյան հիմնախնդիր

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին