f

Անկախ

«Ժողովուրդ». Ինձ մեղադրում են կառուցելու մեջ, ստացվում է՝ մեր երկրում կառուցելը հանցա՞նք է. Գագիկ Ծառուկյան


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում զարմանք հայտնեց, որ իրեն մեղադրում են կառուցելու մեջ: «Անընդհատ այդ «կառուցել» բառն է, ուրիշ բան չկա։ Այսինքն ստացվում է, որ մեր երկրում կառուցելը հանցա՞նք է։ Բա այդ դեպքում ո՞նց եք պատկերացնում պետության վերականգնումը, պետության զարգացումը։ Ո՞նց են պատկերացնում աղքատության կրճատումը, աշխատատեղերի ստեղծումը, բյուջեի մեծացումը, թոշակների ու աշխատավարձերի ավելացումը։

Ես ամբողջ կյանքս կառուցել եմ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ, ճանապարհներ, գործարաններ, հյուրանոցներ։ Դրանք Հայաստանում են, ու այնտեղ աշխատում են մեր հայրենակիցները, գուցե նաև՝ այդ հոդվածագիրների, ակտիվիստների, նրանց պատվիրատուների հարազատները», – նշեց Ծառուկյանը։

ԲՀԿ նախագահը բացառիկ հարցազրույց է տվել «Ժողովուրդ» օրաթերթին եւ ընդգծել, որ Ծառուկյանների ընտանիքը կառուցել և կառուցելու է գործարաններ, որ մարդիկ աշխատեն, շենքեր, որտեղ մարդիկ կապրեն, ընտանիքներ կկազմեն, երեխաներ կունենան, կառուցելու ենք կրթական հաստատություններ, ստեղծելու ենք աշխատատեղեր, որ մարդիկ աշխատանք ունենան ու մարդավայել ապրեն։ «Ես միշտ պատրաստ եմ լսել առաջարկներ, թե որտեղ ինչը կարելի է այլ կերպ անել, լավացնել, ինչպես եղավ Հիսուս Քրիստոսի արձանի դեպքում։

Միշտ հարգանքով եմ վերաբերվում նման նախաձեռնություններին. եթե այսօր լինեին այնպիսի առաջարկներ, որ կառուցվելիքը, մեր աշխատանքը ավելի լավը կդարձնեին բոլորի համար, ես սիրով կլսեի ու կընդունեի։ Իսկ այսպես տպավորություն է, թե նպատակն ուղղակի խանգարելն է», – նշեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գագիկ Ծառուկյան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին