ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի պատրաստվում Ինդոնեզիայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Գրում է Russian.rt.com-ը։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Նախագահը չի նախատեսում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարարի հետ»,- ասել է պաշտոնյան։
Միաժամանակ Բայդենը Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։